Լուգարի ​​կենտրոնից գողացված փաստաթղթերը շինծու են. սա ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրն է. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

Լուգարի ​​կենտրոնից գողացված փաստաթղթերը շինծու են. սա ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրն է. փորձագետ

23:20 03.09.2020

Կիբերանվտանգության փորձագետ Անդրո Գոցիրիձեի կարծիքով, Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռագիրը կարելի է գտնել Վրաստանի առողջապահության նախարարության համակարգչային համակարգի վրա կիբերհարձակման մեջ։

Փորձագետի կարծիքով՝ այս գործողություններով Ռուսաստանը ցանկանում էր տեղեկատվություն տարածել այն մասին, որ իբր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված «Նովիչոկ» թունավոր նյութը արտադրվել է Վրաստանում և, մասնավորապես, Լուգարի ​​լաբորատորիայում:

«Հարցը վերաբերում է Գերմանիայի պաշտոնական հայտարարությանը, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ից:

Ելնելով այդ ամենից` իրականացվել է կիբերհարձակում և Լուգարի ​​կենտրոնից գողացված տեղեկատվության կեղծում, որը ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրն է: Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանական մակարդակով նրանք հայտաարրություն տարածեցին, որ իբր «Նովիչոկ»-ն արտադրվել է Վրաստանում և, մասնավորապես, Լուգարի ​​լաբորատորիայում »,- ասել է Անդրո Գոցիրիձեն:

Փորձագետի կարծիքով՝ ինչպես երևում է, Ռուսաստանը մուտք ունի Վրաստանի կիբերտարածություն, և ենթադրում է, որ ընտրությունների ընթացքում կիբերհարձակումներն ավելի հաճախակի կլինեն:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի համոզմամբ`կիբերհարձակումը Լուգարի անվան ​​վրացական լաբորատորիայի վրա Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մի մասն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

18:34 29.11.2024

Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։ Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։ Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի […] ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

18:30 29.11.2024

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում […] ...

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

18:22 29.11.2024

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

18:18 29.11.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ […] ...

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

18:14 29.11.2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԶՖԳ-ի միջև արդեն իսկ ստորագրված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր […] ...

BACK_TO_TOP