Նախնական ախտորոշմամբ ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել․ ԱՆ-ը պարզաբանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Նախնական ախտորոշմամբ ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել․ ԱՆ-ը պարզաբանում է

12:17 01.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:

«Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:

Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում:

Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են նախարարությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

14:03 29.11.2024

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

13:44 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը երկօրյա աշխատանքային այցով Ֆինլանդիայում է: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Միրզոյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP