Կրակոցներ, սպառնալիքներ և պայթեցված մեքենա․ ջավախահայ պատգամավորը պնդում է, որ իրեն ուզում են դուրս մղել քաղաքականությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Կրակոցներ, սպառնալիքներ և պայթեցված մեքենա․ ջավախահայ պատգամավորը պնդում է, որ իրեն ուզում են դուրս մղել քաղաքականությունից

00:00 28.08.2020

Վրաստանի խորհրդարանի ջավախահայ պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ իր և իր ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները և հնչած սպառնալիքները զուտ քաղաքական ենթատեքստ ունեն, և միակ նպատակն այն է, որ իրեն դուրս մղեն քաղաքականությունից։ Այդ մասին «Հետքի» հարցերին պատասխանելիս ասել է Հենզել Մկոյանը։

Հենզել Մկոյանը, հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից։ Խորհրդարանական վերջին՝ 2016թ.-ի ընտրություններին ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Սակայն այս տարի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն իրեն չի առաջադրել, այլ առաջադրել է Ախալքալաքի շրջանից ընտրված Սամվել Մանուկյանին։

Պրն․ Մկոյան, ովքե՞ր են այդ մարդիկ կամ ուժերը, որոնք ուզում են, որ Դուք դուրս գաք քաղաքականությունից, անուններ կարո՞ղ եք նշել։

Ես անուններ գիտեմ։ Ես ունեմ տեսաուղերձ, նաև դիմում եմ գրել մեր երկրների դեսպանատներին, բացի դրանից՝ դիմումներ եմ գրել մեր հայկական սփյուռքին՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկին ինչ-որ բան պատահի, այդ տեսաուղերձը նույն օրը կհրապարակվի և կուղարկվի համապատասխան երկրներ, և այդ անունները պարզ կդառնան։ Այս պահին չեմ կարող անուններ տալ, որովհետև դատախազությունը գործ է բացել։ Չգիտեմ ինչու՝ ես գլխավոր դատախազին եմ դիմում գրել, նրանք դա ուղարկել են շրջանային ոստիկանություն, որը և քննում է այն։ Դա ինձ անհասկանալի է, որովհետև եթե խորհրդարանի պատգամավորը գլխավոր դատախազին է գրում, որ իրեն սպառնում են սպանել, իրենք պետք է քննեին այդ գործը։

Ի՞նչ սպառնալիքներ եք ստացել։

Հուլիսի 20-ին ինձ զանգել և զգուշացրել են, որ ընտրություններին չմասնակցեմ, ասացին՝ «թե չէ քո թանկագինը քո ձեռքից կվերցնենք»։ Դրանից հետո՝ հուլիսի 24-ին, զանգել, մեծ գումար են պահանջել, ասին՝ «այլապես գիտենք որտեղ ես գտնվում, քեզ կսպանենք»։ Իմ ամբողջ ընտանիքի վիճակը շատ ծանր է, բոլորը տարբեր դեղորայքներ են ընդունում ամեն օր։

Իմ եղբոր մեքենան օգոստոսի 21-ին պայթեցրին։ 3 տոննանոց մեքենան 4 մետրից ավելի շպրտվեց ճանապարհի մի ծայրից մյուսը։ Եղբայրս կոնտուզիա ստացավ, մի ականջը չի լսում, հրաշքով փրկվեց, որովհետև մեքենայի անվտանգության բարձիկները բացվել էին։ Պայթյունից դիմացի շենքում կահույքներ են ընկել, մահճակալներն են տեղից շարժվել, և քաղաքի մեջ 3 կմ հեռավորությամբ այդ պայթյունը լսվել էր։ Դա մահափորձ էր, կարելի է ասել՝ ահաբեկչություն։ Այդ ամենն արվել էր իմ դեմ, որովհետև այդ մեքենայով ես մեկ օր առաջ շրջել էի, մտածել են՝ այդ մեքենայի մեջ ես եմ։

Եղբայրս ամենամեծ հայ բիզնեսմենն է Վրաստանում։ 300-ից ավելի աշխատատեղ է ստեղծել, բոլորը տեղացիներ են։ Այսօր իմ եղբայրը 1200-1400 հոգու ապրուստ է ապահովում, որ նրանք մնան և ապրեն Ջավախքում, իսկ իրեն պայթեցնում են։ Եղբայրս մտածում է, որ գուցե որպես հայ չեն ուզում, որ ինքն աշխատի կամ բիզնես անի, դրա համար են պայթեցնում։

Այս տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ձեզ չի առաջադրել, այլ առաջադրել է Սամվել Մանուկյանին։ Ձեր կարծիքով՝ Ձեր հակառակո՞րդն է այս ամենի հետևում, որ ուզում են մրցակցությունից դուրս բերել Ձեզ։

Չեմ կարծում, որ այդ մարդը նման բաներ անի։

Ձեր անձի շուրջ այդ իրադարձությունները սկսեցին զարգանալ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ տեղի ունեցած բախումից հետո։ Գուցե դա՞ է պատճառը։

Այո, իր կողմից սկսվեց այդ ամեն ինչը։ Իր որդին 2019թ․ հոկտեմբերին եղբորս ճանապարհը կտրեց և քարով խփեց, եղբորս տեսողությունը 40 տոկոսով կորավ, ընկերը գլխուղեղի ցնցում ստացավ։ Դրանից հետո նա մարտի 26-ին 3 անգամ կրակեց իմ վրա։ Այդ լարվածությունը սկսվեց, բայց այս պայթեցումը ես չեմ կարողանում կապել իր հետ, որովհետև ես ապացույց չունեմ։ Բայց այն, որ իր տղան իմ եղբորը խփել է, գործ հարուցած չէ, իմ վրա 3 անգամ կրակել է, մահափորձ է կատարել, այդ գործն էլ խուլիգանության հոդվածով է քննվում, դրա հետ ես համաձայն չեմ։ Բայց առաջին գործը երկրորդ գործի հետ ես չեմ կարող կապել․ մեքենայի պայթեցումը չեմ կարող ասել, որ իրենք են արել։

Ինչ վերաբերում է սպառնալիքներին՝ արդեն ասացի, որ ունեմ անուններ, և եթե ինչ-որ սպանություն կատարվի, հայկական համայնքը մեկ ժամվա մեջ կիմանա այդ մասին։

Սպառնալիքների գործով ոչինչ չի՞ հայտնաբերվել, հեռախոսահամարներ չե՞ն ֆիքսվել, որոնցից ստացել եք զանգերը։

Կան համարներ։ Դատախազությունը եկել է, մեկ ժամից ես էլ եմ գնալու, 10-ից ավելի վկաներ կան։

Դուք իշխող կուսակցության հետ որևէ կոնֆլիկտ կամ հակասություն ունեցե՞լ եք վերջին շրջանում։

Ոչ, ես իշխող կուսակցության հետ ոչ մի հակամարտություն չունեմ, նորմալ հարաբերություններ ունեմ։ Ես համարում եմ, որ այդ թիմի անդամ եմ, իրենց կողմից վատ բան չեմ տեսնում։

Ձեր ընտանիքը դեռ Ջավախքո՞ւմ է, դուրս չե՞ք բերել երկրից։

Չէ, դեռ Ջավախքում է։

Որոշե՞լ եք՝ առաջիկա ընտրություններին ինքնառաջադրվելու եք, թե ոչ։

Դեռ չեմ որոշել, բայց ժողովուրդը շատ խիստ պահանջում է, որովհետև ես 21 տարի ժողովրդին և պետությանն եմ ծառայել, և ես այդ կապը՝ ժողովրդի ու պետության, լավ եմ պահել և ոչ մի սխալ թույլ չեմ տվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

21:26 29.11.2024

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

Անգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

21:20 29.11.2024

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

21:12 29.11.2024

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

21:04 29.11.2024

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...

Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆ

20:56 29.11.2024

Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

20:48 29.11.2024

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: ...

BACK_TO_TOP