21:05 26.08.2020
Այսօր Թորիա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատել կալանավորված երիտասարդներին, որոնց դեմ դատարանն այսօր նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրեց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք գործով այսօր ՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի ունեցավ դատական նիստ: 11 քաղաքացու որպես խափանման միջոց սահմանվեց նախնական կալանք 2 ամիս ժամկետով: 11-ից երեքը Թորիա գյուղի բնակիչներ են, ուոնց մեկուսարան տեղափոխելու դեմ էլ կայացել է այսօրվա բողոքի ակցիան: Մինչ այդ, ակցիայի մասնակիցները սպասում էին դատարանի որոշմանը՝ հավատալով իշխանությունների խոստմանը, թե ձերբակալվածներին ազատ կարձակեն:
«Նինոծմինդայի քաղաքապետը մեզ խոստացավ, որ մեր տղաներին ազատ կարձակեն 48 ժամվա ընթացքում, բայց ինչպես տեսնում եք, նրանց ձերբակալել են… Մենք պահանջում ենք ազատել երիտասարդներին, քանի որ նրանք պաշտպանում էին անչափահասի: Հունձքի ժամանակ խնդիր է առաջացել, մեզ վրա են հարձակվել թուրքերը և ծեծի են ենթարկել անչափահասի»,- JNEWS- ին ասել է Ախալքալաքի շենքի դիմաց հավաքված ցուցարարներից մեկը:
JNEWS- ին տված հարցազրույցում ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն ու մտահոգությունն են արտահայտել շրջանում, մասնավորապես` արոտավայրերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ`իշխանություններից պահանջելով լուծում:
«Տարածաշրջանում, բոլորը նշում են, որ թուրքերը ճնշում են նրանց: Այս խնդիրը լուծելու համար պետք է ակտիվացնել երկու շրջանները, հակառակ դեպքում, մեկ գյուղ ոչինչ չի փոխի: Ընտրությունների ժամանակ նրանք ասում են. «Որտե՞ղ են Թորիայի բնակիչները»: Հիմա թող գան ու պաշտպանեն: Բանդայի առաջնորդն ազատորեն շրջում է Նինոծմինդայի շրջանում, իսկ մեր տղաները ձերբակալվում են», – ասել է Խաչատուր անունով ակցիայի մասնակիցներից մեկը:
«Որդիս դանակահարված է, թուրքը հարվածել է նրան: Ո՞վ է էդ թուրքը, որ գա և հարվածի իմ որդուն իմ արոտավայրում: Մենք գնացինք հնձելու մեր նախնիների հարյուրամյա հողերը: Թուրքն ասում է , թե մենք դրանք չպետք է հնձենք»,- ասել է մեկ այլ մասնակից:
Թորիա գյուղի բնակիչները լքել են Ախալքալաքի ոստիկանության շենքի տարածքը` պայմանով, որ 4-5 օրվա ընթացքում տղաները ազատ կարձակվեն, հակառակ դեպքում` նրանք այլ քայլեր կձեռնարկեին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ծեծկռտուք է սկսվել Նինոծմինդայի քաղաքապետարանի Թորիա գյուղի բնակիչների և շրջանում վերաբնակեցված ադրբեջանցիների միջև: Փաստն այն է, որ ադրբեջանցիները ոչխարներ են արածեցնում Թորիա գյուղի բնակիչներին պատկանող արոտավայրերում, գյուղացիները կենդանիներին հեռացնում են, որից հետո ծեծկռտուք է սկսվել, կան վիրավորներ և ձերբակալվածներ:
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին21:26 29.11.2024
«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողինԱնգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...
21:20 29.11.2024
Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձինՈստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվելԻտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...
21:04 29.11.2024
Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...
20:56 29.11.2024
Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...
20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբՆոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: ...