Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. Փաշինյանը՝ BBC-ի եթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. Փաշինյանը՝ BBC-ի եթերում

14:53 14.08.2020

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել. իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին. Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար հարցազրույց տալով BBC-ի «Hard talk» հաղորդմանը։

Հայաստանի ղեկավարի խոսքերով՝ դառնալով Հայաստանի վարչապետ՝ ինքն առաջարկեց խաղաղության նոր բանաձև, այն է` Ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։

«Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը,- ասել է նա:

Հաղորդավարի դիտարկմանը, թե հուլիսի կեսերին հայկական ուժերը հրետակոծել են շփման գծի հատվածը, որի ընթացքում զոհվել է Ադրբեջանի 76-ամյա խաղաղ բնակիչը, ինչն էլ Ադրբեջանի պատասխան քայլերի պատճառ է դարձել, ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա հարձակումը.

«Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ ռազմական հռետորաբանություն էր բանեցնում` հայտարարելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։ Այս հռետորաբանության արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է մի իրավիճակում, թե ինչպես բացատրի սեփական ժողովրդին` ինչու չկարողացավ հարցն ուժով լուծել»:

Մեկնաբանելով Արցախում արված իր հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է, և վերջ՝ Փաշինյանն ասել է, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ.

«Իրականությունն այն է, որ այն ժամանակ, երբ սկսվեց հակամարտությունը, Արցախի բնակչության 80-90% -ը հայ էր, և Ադրբեջանը փորձեց տարածքը մաքրել հայերից: Եվ հակամարտությունը սկսվեց հենց այս պահից: Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք մեկ ընդհանուր անվտանգության տարածքում»,-նշել է Հայաստանի ղեկավարը:

Հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանի կեցվածքն ազգայնական է, Փաշինյանը նշել է, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և ի դեպ նաև Հայաստանի նկատմամբ: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հրաժարվել ուժի գործադրման որևէ հնարավորությունից: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա: Պատերազմը ողբերգությունների շղթա է հարուցում. այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման հեռանկարից: Խաղաղությունը ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

14:31 29.11.2024

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող […] ...

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

14:27 29.11.2024

Ուկրաինական համակամարտության կարգավորման համար պետք է հիմնական պատճառները լուծել. Պեսկով

Կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է նախ լուծել ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ունենք կարգավորման համար անհրաժեշտ բացարձակապես հստակ պարամետրեր: Իհարկե, կարգավորման ճանապարհին հասնելու համար անհրաժեշտ է լուծել այս հակամարտության բուն պատճառները», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ Խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման պարամետրերի մասին՝ Պեսկովը […] ...

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

14:20 29.11.2024

Իրանում կոչ են արել կրկին հարձակվել Իսրայելի վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նաղդին կոչ է արել ևս մեկ գործողություն իրականացնել՝ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հարվածին ի պատասխան: «Շատերը մեզ հարցնում են, թե երբ է անցկացվելու «Ճշմարիտ խոստում 3»-ը (խմբ. ռազմական պատասխան հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարձակմանը), և ես ասում եմ, որ ինձ […] ...

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

14:14 29.11.2024

23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, […] ...

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

13:59 29.11.2024

Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ով Մոսկվայում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 104-րդ նիստին, միջոցառման ընդմիջմանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդվում է, որ փոխվարչապետների զրույցը տևել է ավելի քան 10 րոպե։ ...

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

13:52 29.11.2024

Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել

Մալազիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 80,5 հազարը տարհանվել է։ Այս մասին հայտնում է Bernama լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տվյալները։ Տարհանված բնակիչների թիվը կազմում է 80 589 մարդ։ Տուժածների համար կազմակերպվել է 467 ժամանակավոր տարհանման կենտրոն։ Քելանտան, Տերենգանու և Սարավակ նահանգները հայտնել են չորս զոհի […] ...

BACK_TO_TOP