Վրաստանում կարանտինի ժամկետը 14 օրից կրճատվել է 12-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Վրաստանում կարանտինի ժամկետը 14 օրից կրճատվել է 12-ի

23:25 13.08.2020

Վրաստանի կառավարությունը մայիսի 23-ի «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» հրամանագրի մեջ  փոփոխություն է կատարել` մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր: Օրենքը ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 13-ին:

Փոփոխությունների համաձայն ՝ երկիր ժամանող անձը, կամ վարակվածի հետ շփում ունեցող անձինք, ենթակա են 12 օրվա պարտադիր կարանտինի` նախկին 14 օրվա փոխարեն: Նույն օրենքը կտարածվի նաև ինքնամեկուսացածների վրա:

Բացի այդ, Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է ներկայացնեն այցից 72 ժամ առաջ կատարած թեստի արդյունքները: Ինքնամեկուսացածները ստիպված կլինեն 12 օրվա ընթացքում կորոնավիրուսի պարտադիր թեստ հանձնել յուրաքանչյուր 72 ժամը մեկ`նախկին 14 օրվա փոխարեն:

Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացին ստիպված կլինի ինքը վճարել թեստերի համար:

Այսօրվա դրությամբ՝ Վրաստանում կարանտինում է 7,635 քաղաքացի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

22:32 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։ Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ […] ...

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

22:24 29.11.2024

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Աստվածամոր տաճար, որը վերականգնվել և պատրաստ է վերաբացվել 2019 թվականին հրդեհից հետո, ուրբաթ հայտնել է BFM TV-ն։ «Տաճարը վերականգնվել է, թարմացվել և վերակառուցվել է հոյակապ», – հայտնում է BFM հեռուստաալիքը, տեսնելով տաճարի ինտերիերը։ Նախագահի այցը ուղիղ եթերով ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։ Մայր տաճար այցելելիս Մակրոնը երախտագիտություն է հայտնել կատարված […] ...

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

22:17 29.11.2024

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

Բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

22:12 29.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 93-րդն է: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ին Երևանում 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում 80-129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիայի ընտրանուն: ...

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

22:06 29.11.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն են ունեցել լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորել: Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, […] ...

SHANTNEWS

22:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP