Սպիտակ գիրքը կարևոր տեղ կունենա ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Սպիտակ գիրքը կարևոր տեղ կունենա ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքում

13:17 28.09.2017

Հայաստանում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտնեսական հանձնաժողովի պատվիրակությունները: Պատվիրակները այսօր մասնակցել են  Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստին: Նիստի օրակարգում նաև մաքսային նոր օրենսգրքի հարցն էր: Ինչպես հայտնի է,  2018 թվականի հունվարի մեկից ԵԱՏՄ տարածքում մաքսային նոր օրենսգիրք է գործելու:

Պատասխանատուներից լրագրողները հետաքրքվել են, թե արդյո՞ք  դրանում հաշվի առնված են  այն  նկատառումները, որոնք տեղ են գտնել  այսպես կոչված Սպիտակ գրքում:

Հիշեցնենք, որ  Սպիտակ գիրքն այն փաստաթուղթն է, որտեղ ներառված են ԵԱՏՄ-ի խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք խնդիրներ են առաջացնում ինտեգրացիոն միավորման շրջանակում ապրանքների ազատ տեղաշարժի, ծառայությունների, կապիտալի եւ  աշխատուժի համար: 

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար  Վլադիմիր Բուլավինը ասել է. «Դուք գիտեք, որ նոր մաքսային օրենսգիրքը համաձայնեցվել է մոտ 5 տարի: Ուստի ընդունման պահին այդպիսի հարցեր չեն մնացել: Հիմա շատ կարեւոր  է ընդունել ազգային օրենսդրություն, ավելի պարզ ասած՝ ամեն մի երկրում  ընդունել մաքսային ոլորտը կարգավորող օրենքներ՝   ելնելով նրանից, որ միաժամանակ հնարավոր լինի կիրառության մեջ դնել նաեւ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը»:

Մաքսային միության անդամ երկների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 24-րդ նիստի օրակարգում մի շարք հարցեր են ներառված՝  ներմուծվող ապրանքների՝ մաքսային ապահովումների վճարի հստակեցումից մինչև    միասնական մեխանիզմների ներդրման, մաքսանենգության դեմ պայքարն   ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն:  Անդրադարձ  է եղել նաեւ  տարանցիկ փոխադրվող բեռների նկատմամբ   իրականացվող գործառույթների հետ կապված խնդիրներին:  Հստակեցվել են միջազգային ճանապարհային փոխադրումներ  իրականացնող տրանսպորտային միջոցների,  ժամանակավոր ընթացակարգով ձեվակերպման,    փաստաթղթերի միասնականացման հարցերը:

2018 թվականի հունվարի 1-ից գործելու է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգիրքը: ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր խոսքում նման քննարկումների կարևորությունն է ընդգծել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

19:55 29.11.2024

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: ...

BACK_TO_TOP