16:59 12.08.2020
Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։
Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պողոսյանը, շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժ/պ Էդգար Փիրումյանը, BioGreen & BlueEnergy Network (BBN) համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը, «Էներջի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Ախաբեկյանը։
Քննարկման ընթացքում կարևորվել են Սևանա լիճ թափվող և լճի ջրերի առանձնահատկությունները, ջրերի կառավարման, կեղտաջրերի մաքրման, որակի բարելավման կարիքները, լճում առաջացող կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներն ու հետևանքները և մի շարք այլ հարցեր։
BBN համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը ներկայացրել է ջրային ռեսուրսների մաքրման ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես կենսաբանական, քիմիական և այլ վտանգավոր նյութերի աղտոտումից մաքրելու, կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումը վերահսկելու մարտահրավերներն ու ռազմավարությունը՝ կարևորելով ԱՄՆ-ում, Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում տեխնոլոգիաների կիրառման ընթացքում գրանցված դրական արդյունքները։
Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուների կողմից եղել են առաջարկներ մանրամասն ուսումնասիրել և կրկին քննարկել տեխնոլոգիաների տեղայնացման, մաքրման մեխանիզմների համակցության հնարավորությունները, ջրերի մոնիտորինգը, կենդանական ու բուսական աշխարհների առանձնահատկությունները։
16:47 29.11.2024
Լամին Յամալը` Golden Boy-ի դափնեկիր16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել10:55 29.11.2024
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում10:13 29.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին10:00 29.11.2024
Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանինՆոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Շնորհավորել եմ կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն […] ...
16:24 29.11.2024
Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդԳազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս 137-ը վիրավորվել է։ Այս մասին ասվում է անկլավի Առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հակամարտության զոհ է դարձել ընդհանուր առմամբ 44 363 պաղեստինցի, ավելի քան 105 հազարը վիրավորվել է։ Գազայի իշխանությունների մամուլի […] ...
16:12 29.11.2024
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. հանցատեսակը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնումՄարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների […] ...
16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է անգլիական «Քովենթրիի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Դերբի Քաունթին», «Էվերթոնը» և «Չելսին»: Հիշեցնենք, որ «Քովենթրին» Չեմփիոնշիփում 17 տուրից հետո վաստակել է 17 միավոր և 17-րդ տեղում է: ...
15:56 29.11.2024
Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը: ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք […] ...
15:45 29.11.2024
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացինՎրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավատարիմ ենք եվրոպական մեր կուրսին: Երեկ սա բարձրաձայն ասվեց, այսօր էլ շատ բարձր կրկնում եմ, բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական գործիքներին, հարցը (ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ) բանակցությունների բացման մասին է»,- ասել է Կոբախիձեն։ Վարչապետն ընդգծել է, […] ...