Ռուսաստանը պաշտպանել է Աբխազիան և Հարավային Օսիան ագրեսիայից. Մեդվեդև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Ռուսաստանը պաշտպանել է Աբխազիան և Հարավային Օսիան ագրեսիայից. Մեդվեդև

23:46 08.08.2020

Ռուսաստանը միշտ հանդես է եկել ու կշարունակի հանդես գալ սահմանակից երկրներում խաղաղության և կայունության հաստատման օգտին: Այդ մասին ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է 2008-ին ՌԴ նախագահ,  Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Նրա հայտարարությամբ՝ 12 տարի առաջ որպես նախագահ ինքն ընդունել է դժվար, բայց արդարացի որոշում՝ կապված այն ժամանակվա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մյուսների հանցավոր գործողություններին հետ։ Նրանք, ըստ Մեդվեդևի, հրահանգել էին կրակ բացել խաղաղ, անպաշտպան  բնակչության, խաղաղություն ու անվտանգություն ապահովող ռուս խաղաղապահների ուղղությամբ: Նրա  խոսքերով`«ըստ էության, խոսքը Ռուսաստանի Դաշնությանը պատերազմ հայտարարելու մասին էր»:

«Ահա թե ինչու ես այն ժամանակ դժվար, բայց միակ հնարավոր որոշումը կայացրի ՝ կողմնակից լինել Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտպանությանը: Նախ՝ պաշտպանել նրանց ագրեսիայից, իսկ հետո ՝ իրենց քաղաքացիների խնդրանքով ճանաչել նրանց ամբողջական անկախությունը: Հակառակ դեպքում՝ ամբողջ Անդրկովկասը կվերածվեր վառոդի տակառի, որը բացարձակ անընդունելի էր Ռուսաստանի համար, որը միշտ կողմ է արտահայտվել հարևան պետություններում հարատև խաղաղության պահպանմանը»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

22:32 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։ Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ […] ...

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

22:24 29.11.2024

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Աստվածամոր տաճար, որը վերականգնվել և պատրաստ է վերաբացվել 2019 թվականին հրդեհից հետո, ուրբաթ հայտնել է BFM TV-ն։ «Տաճարը վերականգնվել է, թարմացվել և վերակառուցվել է հոյակապ», – հայտնում է BFM հեռուստաալիքը, տեսնելով տաճարի ինտերիերը։ Նախագահի այցը ուղիղ եթերով ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։ Մայր տաճար այցելելիս Մակրոնը երախտագիտություն է հայտնել կատարված […] ...

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

22:17 29.11.2024

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

Բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

22:12 29.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 93-րդն է: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ին Երևանում 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում 80-129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիայի ընտրանուն: ...

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

22:06 29.11.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն են ունեցել լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորել: Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, […] ...

SHANTNEWS

22:00 29.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP