17:00 10.01.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գաղտնիք չէ, որ աշխարհի ցանկացած երկրի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող կարևոր ցուցանիշ են համարվում տվյալ երկրի աշխատավարձերի միջին վիճակագրական տվյալները: Դրանից է կախված հասարակության գնողունակությունը, սոցիալական մակարդակը: Դրանից է կախված, թե երբ են մարդիկ պատրաստ և կարող վճարել իրենց համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների դիմաց և այլ կարևոր ցուցանիշներ ևս: Առավել զարգացած երկրներում միջին աշխատավարձի չափը կարևոր է առհասարակ բոլորի համար, քանի որ հիմնականում այս ցուցանիշն է օգտագործվում բիզնեսի պլանավորման համար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ամսական միջին աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6%-ով։ Եթե 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին միջինը կազմել է 184 հազար դրամ, ապա 2017 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 189 հազար դրամ:
Սակայն, եթե ամսական միջին աշխատավարձը դիտարկենք ըստ պետական և ոչ պետական հատվածի տվյալների, ապա կնկատենք, որ ամսական միջին աշխավարձի աճը ապահովվել է ոչ պետական սեկտորի աշխատավարձի բարձրացման շնորհիվ, քանի որ պետական համակարգում աշխատավարձը նվազել է։
Գծապատկերում ներկայացված տվյալները փաստում են, որ նշված ժամանակահատվածում պետական հատվածում աշխատավարձը տատանվել է: Օրինակ՝ փետրվար և մարտ ամիսներին բարձրացել է, այնուհետև կտրուկ նվազել, բարձրացել և կրկին նվազել: Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում պետական հատվածի աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հուլիս ամսին՝ 177 հազար դրամ:
Ոչ պետական սեկտորում էլ պատկերը նույնն է: Այստեղ էլ նշված ժամանակահատվածում աշխատավարձի միջին չափը տատանվել է: Սակայն արդեն նոյեմբերի վերջին տարեսկզբի համեմատ աճ է գրանցվել՝ 7 հազար դրամով: Ոչ պետական սեկտորում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մարտ ամսին՝ 233 հազար դրամ: Եթե այս ցուցանիշը դիտարկենք հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով, ապա պետական և մասնավոր հատվածի միջին աշխատավարձերի միջև տարբերությունը նշված ժամանակահատվածում կազմել է շուրջ 70 հազար դրամ։ 2017-ին պետական աշխատավարձը ամենաշատը նվազել է հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 1.9%-ով։ Ոչ պետական սեկտորինը՝ փետրվար ամսին՝ 215 հազար դրամ:
«ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ» ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՆ Է, «ԱՄԵՆԱԱՂՔԱՏԸ»՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԸ
Հանրապետությունում աշխատավարձերի միջին չափը դիտարկենք նաև մարզերի կտրվածքով: 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ հանրապետությունում միջին աշխատավարձը ամենաբարձրը Սյունիքի մարզում է եղել՝ 240 հազար դրամ. սա, թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մարզում կենտրոնացված է մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտը: Երկրորդ տեղում մայրաքաղաք Երևանն է՝ 203 հազար դրամ։ ԱՎԾ տվյալներով՝ հանրապետությունում ամենացածր աշխատավարձը Արագածոտնում է՝ 120 հազար դրամ։
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՈՒ ԱՄԵՆԱՑԱԾՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂՆԵՐԸ
Նշված ժամանակաշրջանում Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և կապի, ապա հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման ոլորտներում։
Ամենաքիչ աշխատավարձ ստացողները եղել են մշակույթի, ժամանցի, հանգստի և կրթության ոլորտի աշխատակիցները:
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ
«Հայաստանում միջին աշխատավարձի ցուցանիշի տատանման հիմնական պատճառը կառուցվածքային փոփոխություններն են»,-SHANTNEWS լրատվականի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Ըստ նրա՝ հիմնականում կրճատվում են ոչ թե ցածր, այլ բարձր աշխատավարձ ստացողները, և դրա հետևանքով հատկացումները աշխատավարձի ֆոնդին նվազում են, և աշխատավարձի միջին մեծությունը որոշակիորեն փոխվում է:
«Սա, իհարկե, պետական հատվածի համար պրոբլեմ է: Այսքան խոսում ենք, որ արդյունավետությունը ցածր է: Նույն ծրագրավորողը, որ աշխատում է մասնավոր ընկերությունում, ավելի շատ է վաստակում, քան պետական հատվածում աշխատողը: Դրա պատճառով էլ կադրերի որոշակի արտահոսք կա: Լավ մասնագետները չեն մնում պետական հատվածում և գերադասում են մասնավոր սեկտոր կամ դուրս գալ երկրից: Պատճառը, իհարկե, աշխատավարձերի ցածր չափն է պետական հատվածում: Իսկ ընդհանրապես, եթե պայմանականորեն, ասենք, աշխատավարձերի մկրատը խոսում է այն մասին, որ պետական հատվածը գրավիչ չէ և, տնտեսագիտորեն ասած, սահմանային արդյունքը անհամեմատ ցածր է, քան միջին սահմանային արդյունքն է»,- ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ նորմալ զարգացած երկրներում աշխատանքի սահմանային արդյունքերը պետական և մասնավոր հատվածում մոտավորապես հավասար են.
«Սահմանային արդյունքի ցածր լինելը կոռուպցիայի պատճառներից մեկն է: Պետական հատվածում շատերը մնում են, որովհետև, այսպես կոչված, այլընտրանքային հնարավորություններ կան. հատկապես կաշառքների, տարբեր տեսակի «մաղարիչների», մի խոսքով մեխանիզմներ, որոնք քողարկված են և այս իմաստով «միջին աշխատավարձ» հասկացությանը, եթե գումարենք ստվերային աշխատավարձերը պետական հատվածում, այդ ճեղքվածը այդքան մեծ չի լինի, սա, ցավոք, մեր իրողություններից է»,-նկատում է տնտեսագետը:
Նա ասում է, որ այս ամենից զերծ մնալու համար ինստիտուցիոնալ լուծումներ են պետք: Անդրադառնալով այլ երկրների միջին աշխատավարձերի չափին՝ Մարգարյանն ասաց, որ մեր հարևան երկրների հետ համեմատած՝ մենք այդքան էլ վատ վիճակում չենք, իսկ աշխարհում մենք այդ ցուցանիշով շատ երկրների ենք զիջում.
«Զարգացած երկրների մեջ ոչ թե տոկոսներով, այլ կարգով են տարբեր միջին աշխատավարձերը: Բարձր վճարվում են Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, ՀՎ. Կորեայում, Բելգիայում՝ մոտ 3700 դոլար, սա է պատկերը»,- ներկայացրեց Մարգարյանը:
Տնտեսագետի կանխատեսումներով`2018 թվականին միջին աշխատավարձի չափը կաճի: Ըստ նրա՝ տնտեսական աճին զուգընթաց պետք է որոշակիորեն աշխատավարձերը ևս աճեն: Ասում է, որ սա աքսիոմա է.
«Այս տարի դա չի եղել, որովհետև զսպվել է ամեն ձևով աշխատավարձի աճի, այսպես ասած, տրենդը, թե՛ գործատուների և թե՛ պետության կողմից: Եթե 2018 թվականին հիմնական միտումները շարունակվեն, համենայն դեպս, մասնավոր սեկտորում պետք է աշխատավարձերը էապես աճեն: Իսկ պետական հատվածում եթե կրճատումների այս սցենարը շարունակվի, այդտեղ էլ միջին աշխատավարձը պետք է աճի հենց այդ հաստիքների և աշխատողների կրճատման հաշվին»,-եզրափակեց տնտեսագետը:
Հեղինակ՝ Վահագն Հակոբյան
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...
23:10 23.11.2024
Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասինՖինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...
23:00 23.11.2024
Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...
22:50 23.11.2024
Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ ՎինիսիուսինԼիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...