100 օր հետո Վրաստանը կա՛մ  կգոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստան չի լինի. Սաակաշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

100 օր հետո Վրաստանը կա՛մ  կգոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստան չի լինի. Սաակաշվիլի

23:35 13.07.2020

Վրաստանի նախկին նախագահ,  Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց երկխոսել է երիտասարդության հետ և հայտարարել, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Վրաստանի համար. «100 օրվա ընթացքում Վրաստանը կա՛մ գոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստանը չի լինի», – ասել է նա:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ  չնայած լավ դիրքեր ունի Ուկրաինայում՝ մտադիր չէ մնալ առանց հայրենիք և պատրաստ է պայքարելու:

«Ես սպորտային կեցվածք եմ ստանում և պատրաստվում վճռական ցատկի, սակայն ցանկալի է, որ այն չլինի անդունդ, քանի որ մեր երկիրը շարժվում է դեպի անդունդ… Այնտեղ` Վրաստանում, մեզ ցավազրկող են ներարկում, և մինչ նրանք «սպանում» են տնտեսությունը, մեզ ասում են՝ հանդարտվեք, լռեք, մի շարժեք ձեռքերդ ու ոտքերդ: Ինչո՞ւ չեն թողնում զբոսաշրջիկներին: Դա միակ բանն է, որով ապրում է Վրաստանը: Նրանց թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ, ըստ Իվանիշվիլիի, որքան աղքատ է բնակչությունը, այնքան հեշտ և էժան կվաճառվի»,- ասել է  Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի հայտարարության կաապկցությամբ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը նախկին նախագահ Սաակաշվիլիի  նման հայտաարրությունների կապակցությամբ հուլիսի 10-ին հրավիրվել էր Վրաստանի ԱԳՆ: Վրացական կողմը մտահոգություն է հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP