Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով 2 ամսով փակ է Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու Թորոս-Ցողամարգ հատվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ճանապարհաշինական աշխատանքների պատճառով 2 ամսով փակ է Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու Թորոս-Ցողամարգ հատվածը

20:00 04.07.2020

Շիրակի մարզում շուրջ 23 կմ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհ կհիմնանորոգվի: Այս տարվա ծրագրում է Երևան-Գյումրի, հայ-վրացական սահմանի միջպետական նշանակության Գյումրի-Աշոցք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են, և կապիտալ նորոգումների համար երկու ամսով փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհը։

Փակ են Բավրայից-Ցողամարգ ու դեպի Թորոս գյուղ գնացող ճանապարհները: Նոր՝ ժամանակավոր երթուղին բացել է ճանապարհային ոստիկանությունը։ Այլընտրանքային երթուղով են անցնելու Բավրայից Գյումրի եկող բոլոր մեքենաները: Ուղիղ միջպետական մայրուղու փոխարեն վարորդները շրջանցիկ երթուղի են անցնելու Բավրայյից Ցողամարգ, հետո Ամասիայից Մարմաշեն ուղղություններով նոր մտնելու են Գյումրի։ Երթևեկության երկամսյա փակ ռեժիմի կանոնները, սակայն, խախտելու են հարակից գյուղերի բնակիչները, նրանց դեպքում այլ տարբերակ չկա։

Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոս-Ցողամարգ 5 կմ-անոց հատվածում շինարարն արդեն աշխատանքները սկսել է: Հենց այն ճանապարհահատվածն է, որը «Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու մաս էր կազմելու:

«Հյուսիս-Հարավ»-ի կառուցմանը սպասելիս ճանապարհահատվածի վիճակն ավելի է վատացել:

Միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 8 կմ-ն անցած տարի հիմնանորոգվեց, ևս 12 կմ-ն այս տարվա պետական ծրագիրն է:

Հին ասֆալտաշերտը հեռացվում է, հիմնային և գրունտային ուսումնասիրություններ կատարվել են, ամրության ու նստվածքային շերտեր ճանապարհը չունի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներն է փաստում շինարարը՝ նշելով, որ  թույլ ու գրունտային հատվածների առայժմ չեն հանդիպել:

Ճանապարհի կառուցման նախագծով փոփոխություններ չեն լինելու. մայրուղին կողնակների հաշվին չի լայնանալու: Ճանապարհի աղացած հին ասֆալտաշերտը, որպես երկրորդական հումք, օգտագործելու է Սարապատ խոշորացված համայնքը։

Դրանով գյուղական ճանապարհները կբերեն անցանելի, երթևեկելի վիճակի: Բացի ժամանակավոր  ու հարթեցման տարբերակով աշխատանքներից, Շիրակի մարզի գյուղական ճանապարհները հիմնանորոգվելու են պետական սուբվենցիոն ծրագրերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP