Սահմանադրական դատարանը չի բավարարել ՄԻՊ հայցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Սահմանադրական դատարանը չի բավարարել ՄԻՊ հայցը

14:42 15.06.2018

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դատարանի որոշումը տեղադրված է ՀՀ Սահմանադրական դատարանի կայքում:

Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով Սահմանադրական դատարան է դիմել 2017 թ. նոյեմբերի 6-ին, խնդրել որոշել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխանության հարցն այնքանով, որքանով այն, սահմանելով, որ «Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով», չի ապահովում պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ անվճար կրթություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը:

Դիմողը գտնում է՝ չնայած Սահմանադրությունը սահմանում է յուրաքանչյուրի անվճար ու պարտադիր միջնակարգ կրթության իրավունքը, պետությունը վիճարկվող օրինադրույթի հետևանքով պետական բյուջեի միջոցների հաշվին տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով անվճար ապահովում է միայն պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին, իսկ այլ դասարանների աշակերտների դասագրքերի օգտագործման դիմաց սովորողների ծնողները (օրինական ներկայացուցիչները) վճարում են ներդրումային գումարներ, որոնց չափը, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, ավելանում է յուրաքանչյուր տարի, իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքը խոցելի խմբերի երեխաների դասագրքերի համար որևէ բացառություն չի նախատեսում:

Դիմողը գտնում է նաև, որ անվճար միջնակարգ կրթության իրավունքն իր մեջ ներառում է նաև անվճար դպրոցական դասագրքեր ստանալու իրավունքը: Դիմողի կարծիքով՝ անվճար դպրոցական դասագրքերի տրամադրումը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով:

Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ միջազգային չափանիշների լույսի ներքո պետությունն անվճար կրթություն ապահովելու համատեքստում պարտավորվում է՝

ա) ապահովել կրթություն ստանալու մատչելիություն, այն է՝ յուրաքանչյուրը՝ անկախ իր զբաղեցրած սոցիալական դիրքից կամ իր բնակության վայրի աշխարհագրությունից, կրթական ծրագրերից օգտվելու հավասար հնարավորություն ունենա,

բ) ապահովել տեղեկատվության և նյութերի մատչելիությունը բոլոր երեխաների համար,

գ) չզրկել որևէ անձի՝ կրթություն ստանալու հնարավորությունից, չմերժել որևէ անձի կրթության իրավունքը:

Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անվճար միջնակարգ կրթությունը Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով միջնակարգ կրթություն ստանալու համար պետական ուսումնական հաստատություններ (պետական հանրակրթական դպրոց) ընդունվելու և ուսումնառության համար ուսման վարձի բացակայությունն է:

ՍԴ որոշման համաձայն՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP