Հայաստանի տնտեսական աճը 2020թ. համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս. ԿԲ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+4.09 oC

Հայաստանի տնտեսական աճը 2020թ. համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս. ԿԲ նախագահ

18:12 30.06.2020

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Մարտին Գալստյանը կենտրոնացել է ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և ԿԲ-ի քաղաքականության որոշման վրա:

«Այս մամուլի ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի ավանդույթի, երբ ամեն եռամսյակ գնաճի հաշվետվության հրապարակման օրը մենք կհանդիպենք և կխոսենք գների կայունության և դրամավարկային քաղաքականության մասին: Սա շատ կարևոր է հատկապես հիմա՝ մեծ անորոշությունների պարագայում, որպեսզի փորձենք հաղորդակցվել և առնվազն մակրոտնտեսական կայունության առումով հնարավորինս նվազեցնենք ապագա անորոշությունը»,- ասել է նա:

Մինչ դրամավարկային քաղաքականության ծրագրին անցնելը, ԿԲ նախագահը ընդգծել է, որ հաշվետվության վերլուծություններն ու կանխատեսումները հիմնված են հունիսի 16-ի դրությամբ առկա տեղեկատվության վրա:

«Այսպիսով, առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից հետո էականորեն վատթարացել են արտաքին աշխարհի կանխատեսումները: Ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» պարբերականում գլոբալ տնտեսական անկումը գնահատվում էր 3 տոկոս, իսկ հունիսի 24-ի գնահատականներով՝ արդեն 4,9 տոկոս: Ընդ որում, այս անկումը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին: Եվ շատ հնարավոր է, որ այս կանխատեսումները հաջորդ անգամ ևս վերանայվեն նվազեցման ուղղությամբ, քանի որ դեռևս ոչ ոք չգիտի, թե որքան կտևի համավարակը և ինչ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության վրա:

Ելնելով արտաքին աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության ավելի խոր անկումից, ինչպես նաև պայմանավորված ավելի դանդաղ վերականգնման սպասումներով, Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի համար վերանայվել է առաջին եռամսյակի 0,7 տոկոսից մինչև -4 տոկոս»,- ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

18:26 29.11.2024

Անխել Դի Մարիան շրջանցել է Լիոնել Մեսսիին

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն: 36-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով դուբլ է ձևակերպել և մրցաշարում այդ ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին: Այժմ Դի Մարիան իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում, իսկ Մեսսին՝ 40: Չեմպիոնների լիգայում 42 գոլային փոխանցումներով […] ...

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

18:22 29.11.2024

Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

18:18 29.11.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ […] ...

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

18:14 29.11.2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԶՖԳ-ի միջև արդեն իսկ ստորագրված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր […] ...

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

18:09 29.11.2024

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ավարտից կես ժամ հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել

18:05 29.11.2024

ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել

Վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային մարդասիրական համակարգողի տեղակալ Դեյվիդ Քարդենին: «Վերջին 3 օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերի ընթացքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»,- գրում է գործակալությունը։ Հինգշաբթի օրը Սիրիայում պատերազմող […] ...

BACK_TO_TOP