Լևոն Արոնյանի առաջին հարցազրույցը 2-րդ անգամ աշխարհի գավաթակիր դառնալուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Լևոն Արոնյանի առաջին հարցազրույցը 2-րդ անգամ աշխարհի գավաթակիր դառնալուց հետո

17:01 27.09.2017

«Շատ ուրախ եմ: Առաջիկայում նախևառաջ պատրաստվում եմ հանգստանալ, իսկ հետո էլի պայքարել, ոնց որ միշտ»,- ասել է Լևոն Արոնյանը՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Միաժամանակ նա նշել է, որ գոհ չէ իր խաղից, սակայն կարծում է, որ սա հարսանիքից առաջ լավ նվեր է Արիանայի համար: Խոսելով իր հակառակորդի մասին՝ Արոնյանն ասել է, որ հակառակորդը հոգեբանորեն պատրաստ չէր իրավիճակի կտրուկ փոփոխությանը.

«Ենթադրում եմ, որ նա իր մտքում արդեն ուներ պարտիայի առաջխաղացման ուրիշ տարբերակ, սակայն այս արագ խաղի ընթացքում նա վերջին քայլի ժամանակ երկար չմտածեց, չկարողացավ գտնել համապատասխան քայլը»:

Իսկ Արոնյանի վերջին քայլը շախմատիստի բնորոշմամբ շատ ռիսկային էր.

«Ընդհանուր առմամբ քայլը այնքան էլ լավը չէր, բայց եթե ես այն չանեի, ապա պարտիան ավելի կձգձգվեր: Ռիսկի գնացի՝ գիտակցելով, որ հնարավոր է ընտրում եմ արագ մահը» ,- կես կատակ կես լուրջ մեկնաբանել է Արոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

20:32 29.11.2024

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

Նոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։   ...

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP