Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

16:33 27.09.2017

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները և մարտահրավերները, քաղաքականության նպատակները, խնդիրները, ներպետական և միջազգային համագործակցության հարցերը և այլն: Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաև տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները, հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

19:55 29.11.2024

Վարչապետը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: ...

BACK_TO_TOP