Խորհրդարանական հանձնաժողովը ևս մեկ արձանագրություն վավերացնելուն դրական արտահայտվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Խորհրդարանական հանձնաժողովը ևս մեկ արձանագրություն վավերացնելուն դրական արտահայտվեց

13:31 08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 24 պետության համար:

Այն բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:

Դաշնագիրը կոչված է ապահովելու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը, որը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, որոնք բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

21:40 29.11.2024

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ: «Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,-Ֆեսյբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...

Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

21:32 29.11.2024

Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի վրա իսրայելական զորքերի մի քանի հարձակումների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները ներկայացրել է Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ըստ անկլավում աշխատող բժիշկների՝ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Որոշ ժամանակ առաջ WAFA-ն հայտնել էր, որ առնվազն 18 մարդ է զոհվել Ալ-Մանշիա փողոցի բնակելի շենքերից մեկի ռմբակոծության […] ...

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

21:26 29.11.2024

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

Անգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

21:20 29.11.2024

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

21:12 29.11.2024

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

21:04 29.11.2024

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...

BACK_TO_TOP