16:36 18.05.2020
Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է:
ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է հակիրճ:
«Ճշտելու հարցեր ունեին, հարցեր տվեցին, պատասխանեցի»,- ասել է Արշակ Կարապետյանը
Լրագրողների հարցերին նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է պատասխանել: Վերջինս տեղեկացրել է, որ ամսվա վերջ հանձնաժողովի նիստին կմասնակցի նաև նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև ամսի 4-ը ժամանակ ունի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու. դա գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովն է»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է նաև Խաչատուրովի չգալու հետ:
Անդրանիկ Քոչարյանը չի բացառել, որ հանձնաժողովի աշխատանքներին գուցե ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ ևս մեկ անգամ մասնակցելու անհրաժեշտությունը լինի:
Նրա խոսքերով՝ ինքն ունի Արցախի նախագահին մի քանի հարցեր:
21:26 29.11.2024
«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին11:12 29.11.2024
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվելԻտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...
21:04 29.11.2024
Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...
20:56 29.11.2024
Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...
20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբՆոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: ...
20:40 29.11.2024
Հայաստանի ազգային արխիվի և Հունաստանի գլխավոր պետական արխիվի միջև համագործակցության հուշագիր է կնքվել2024 թ․ մարտի 26-28-ին Հայաստանի ազգային արխիվը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի Ազգային հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ազգային արխիվի 100-ամյակին։ Գիտաժողովին մի շարք երկրների արխիվների ղեկավարներից բացի, մասնակցել է նաև Հունաստանի ներկայացուցիչը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում արխիվային ոլորտի մասնագիտական հարցերի քննարկումներից, փորձի փոխանակումից բացի մեկնարկ է տրվել նաև մասնակից երկրներից Հնդկաստանի, […] ...
20:32 29.11.2024
Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակըՆոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։ ...