Անքնության պատճառներից մեկը բարկություն է. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Անքնության պատճառներից մեկը բարկություն է. հետազոտություն

20:24 26.09.2017

Բարկացած վիճակում անկողին մտնելը ամենևին էլ լավ միտք չէ. այսպիսի եզրահանգման են եկել Այովայի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով տրամադրության և անքնության միջև կապը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը հետազոտությանը մասնակցել են 436 կամավորներ: Մասնակիցները պատասխանել են բարկությանը և դիմացկունությանը վերաբերող մի շարք հարցերի, որից հետո նրանց բաժանել են խմբերի՝ ըստ ինքնատիրապետման աստիճանի: Դրան հաջորդել է առանձին խմբում ներգրավված կամավորների քնի ընթացքի ուսումնասիրությունը: 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ինքնատիրապետման ավենաբարձր ցուցանիշն են արձանագրել, նաև ամենախորն են քնել և հակառակը: Պարզվել է, որ բարկությունն ակտիվացնում է սրտի գործունեությունն, ինչն իր հերթին դժվարացնում է քնելը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

22:46 29.11.2024

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […] ...

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

22:40 29.11.2024

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […] ...

ՉԼ-ի եզրափակչի հակահերոսը չի կարող ակումբ գտնել կարիերան շարունակելու համար

22:36 29.11.2024

ՉԼ-ի եզրափակչի հակահերոսը չի կարող ակումբ գտնել կարիերան շարունակելու համար

Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը հնարավոր է ավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: 31-ամյա գերմանացին լրջորեն դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, քանի որ մնացել է առանց ակումբի: Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչի հակահերոսը «Նյուքասլից» հեռանալուց հետո փորձել է ակումբ գտնել Իտալիայում, սակայն հաջողության չի հասել: Կարիուսը հանդես է եկել նաև գերմանական «Մայնցում» […] ...

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

22:32 29.11.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներով

Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։ Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ […] ...

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

22:24 29.11.2024

Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Աստվածամոր տաճար, որը վերականգնվել և պատրաստ է վերաբացվել 2019 թվականին հրդեհից հետո, ուրբաթ հայտնել է BFM TV-ն։ «Տաճարը վերականգնվել է, թարմացվել և վերակառուցվել է հոյակապ», – հայտնում է BFM հեռուստաալիքը, տեսնելով տաճարի ինտերիերը։ Նախագահի այցը ուղիղ եթերով ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։ Մայր տաճար այցելելիս Մակրոնը երախտագիտություն է հայտնել կատարված […] ...

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

22:17 29.11.2024

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

Բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...

BACK_TO_TOP