18:13 26.09.2017
ՀԱՊԿ առաջիկա զորավարժության հիմնական փուլերից մեկն անցկացվելու է Հայաստանում: Դրա որոշ փուլեր կանցկացվեն նաև Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն հիմնական գործողությունները ծավալվելու են Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջաններում: Վարժանքներն անցկացնելու են կազմակերպության անդամ 6 պետությունների բանակների առանձնացված ստորաբաժանումները: Սա ՀԱՊԿ-ի միացյալ ուժերի խոշորագույն զորավարժություններից մեկն է:
Ենթադրելի հակամարտության լուծմանն ուղղված գործողություններին առաջինը կներգրավվեն հետախուզական ստորաբաժանումները՝ բացահայտելու համար պայմանական հակառակորդի ուժերն ու դասավորությունը:
— Դրանց տրամաբանական շարունակությունը կլինեն արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները, որոնք նույնպես կանցկացվեն Հայաստանում: Այս վարժանքներին կներգրավվեն նաև Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորախմբի ստորաբաժանումները, — ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Պայմանական, միայն թղթի վրա գոյություն ունեցող հակամարտության ծագումից մինչև դրա լուծումը նախատեսված են այս զորավարժության սցենարով: Նախկինում ՀԱՊԿ միացյալ զորքերի վարժանքների ժամանակ խաղարկվում էին առանձին փուլեր, սակայն այս տարի դրանք միավորվել են «Մարտական եղբայրություն» անունը կրող զորավարժության մեջ: Դրա պատճառով մեծացել է նաև մասնակից զորքերի թիվը:
— ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի անձնակազմերից զորավարժություններին կմասնակցի 12 հազար զինծառայող, մոտ 1500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, 90 միավոր ավիացիոն տեխնիկա, — նշել է Սիդորովը:
Թե ինչու են հենց Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի տարածքներն ընտրվել զորավարժության անցկացման համար, պաշտոնյան բացատրում է պարզ տրամաբանությամբ. մինչ այս զորավարժություններ էին Բելառուսի ու Ռուսաստանի արևմտյան շրջաններում: Որպեսզի վարժանքների կազմակերպման բեռը բաժանվի հավասարաչափ, այս անգամ էլ ընտրվել են Կովկասյան և Կենտրոնասիական շրջանները:
— Ուզում եմ շեշտել, որ մարտական պատրաստության այս գործողություններն ամբողջովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն այլ երկրների դեմ: Այս զորավարժությունների ժամանակ մենք չենք կռվելու Ամերիկայի կամ Գերմանիայի դեմ: Մենք ունենալու ենք պայմանական հակառակորդ, որն ունենալու է պայմանական քանակի զորք ու սպառազինություն, որն իր բնութագրերով համապատասպանելու է առաջատար երկրների բանակներին: Մենք մի կողմ ենք դնում կոնկրետ պետությունները, թեև գուցե որոշակի չափով նկատի ենք ունենում դրանք, — հայտարարել է զինվորականը:
Զորավարժությունների՝ Հայաստանում անցկացվող փուլերը կտևեն մոտ 10 օր և կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին:
21:50 29.11.2024
Ռանոսը վնասվածք է ստացել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին21:40 29.11.2024
Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ: «Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,-Ֆեսյբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...
21:32 29.11.2024
Գազայի հյուսիսում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 70 պաղեստինցի է զոհվելԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի վրա իսրայելական զորքերի մի քանի հարձակումների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները ներկայացրել է Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ըստ անկլավում աշխատող բժիշկների՝ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Որոշ ժամանակ առաջ WAFA-ն հայտնել էր, որ առնվազն 18 մարդ է զոհվել Ալ-Մանշիա փողոցի բնակելի շենքերից մեկի ռմբակոծության […] ...
21:26 29.11.2024
«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողինԱնգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...
21:20 29.11.2024
Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձինՈստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվելԻտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...
21:04 29.11.2024
Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...