Ռուսաստանը դադարեցնում է իր քաղաքացիներին արտասահմանյան երկրներից հայրենիք վերադարձնելու բոլոր ավիաչվերթները: Այս մասին RIA Novosti լրատվականին հաղորդել է ռուսական խոշոր ավիաընկերություններից մեկը:
Աղբյուրի համաձայն՝ ավիահաղորդակցությունն ամբողջովին կդադարեցվի ապրիլի 4-ի կեսգիշերից:
Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքները դեպի այլ երկրներ: Բացառություն էին կազմում այն թռիչքները, որոնք կապված էին արտերկրից ռուսաստանցիներին և օտարերկրացիներին իրենց հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև բեռների, փոստային, սանիտարական, հումանիտար և մի շարք այլ թռիչքներ:
Մարիտի 31-ին կրճատվել է նաև արտասահմանյան թռիչքների քանակը: Բացի այդ, իշխանությունները ներկայացրել էին քվոտաներ ժամանող ուղևորիների քանակի հետ կապված: Այսպես Մոսկվայի «Շերևմետևո» օդանավակայանը օրական կարող էր ընդունել ոչ ավել քան 500 մարդ, իսկ այլ շրջանների օդանավակայանները՝ 200-ից ոչ ավել: