Սեպտեմբերի 20-23-ին Բուխարեստում տեղի է ունեցել Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել ելույթով։ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Իր ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությունից օտարացման որևէ փորձ բացառելու համար, անհրաժեշտություն կա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղություններ զարգացնել։ Արման Թաթոյանը վեհաժողովականների ուշադրությունը հրավիրել է ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի վրա, նշելով, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:
Գլխավոր վեհաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: