13:01 29.01.2020
Արևելյան Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները ՝ «Եվրոպայի պաշտպան» 2020-ը: Զորավարժություններին կմասնակցեն 18 երկրի 37 000 զինվորներ՝ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Լեհաստանից, Բալթյան երկրներից ու Վրաստանից: Զորավարժությունների գլխավոր նպատակն է՝ «կատարելագործել» զորքերի արագ տեղափոխումը Ռուսաստանի սահմաններ: Փորձագետները նշում են, որ այս եղանակով ԱՄՆ գլխավոր շտաբը ցանկանում է փորձարկել Կալինինգրադ ներխուժելու պլանը:
Վրաստանում նախատեսվում է պարաշյուտային դեսանտի տեղակայում Ռուսաստանի սահմաններին կից՝ նրա դեմ նյութատեխնիկական բազայի ապահովման և արագ գործողությունների մշակման ուղղությամբ: Զորավարժությունները կլինեն աննախադեպ երկար՝ կտևեն փետրվարից մինչև հունիս: Որոշ տվյալներով՝ զորավարժությունների համար նախատեսված տեխնիկայի մի մասը տեղ է հասել ըստ նշանակության:
«Գռուզինֆորմի» գլխավոր խմբագիր-վերլուծաբան Առնո Խիդիրբեգիշվիլին «ՆԱՏՕ-ի պարաշյուտային դեսանտը Վրաստանում. Գործողությունների մշակում Ռուսաստանի դեմ» հոդվածում անդրադարձել է ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին, Վրաստանի վրա դրանց ունենալիք հնարավոր ազդեցություններին: Դա այն դեպքում, երբ ՌԴ-ն ստիպված կլինի ամիսներ շարունակ հանդուրժել իր սահմանների մոտ թշնամական դաշինքի զորավարժությունները: Կատարել ֆինանսական մեծ ծախսեր, եթե պահանջվի կենտրոնացնել զինուժն ու սարքավորումները՝ Դաշինքի հետախուզական գործողությունները խափանելու համար: Առավել ևս՝ Յենս Ստոլտենբերգերի վերջերս արած «Դաշինքը հնարավորություն է ստացել նոր անօդաչու «RQ-4D Phoenix» սարքի միջոցով հետախուզություն իրականացնել ՌԴ ողջ տարածքում» հայտարարությունից հետո:
«Նույնիսկ, եթե զորավարժություններն անցնեն առանց ցնցումների, դժվար չէ պատկերացնել Ռուսաստանի արձագանքը, երբ ականատես կդառնա ծովում, ցամաքում ու երկնքում նատօական զորքերի աննախադեպ քանակին»,- մտահոգություն է հայտնել հոդվածագիրը՝ ուշադրություն հրավիրելով մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդրի:
«Երաշխիքներ չկան, որ Վրաստանում դաշինքի որոշակի թվով զինված անձնակազմ և սարքավորումներ չեն մնա նույնիսկ զորավարժությունների ավարտից հետո, ինչպես դա տեղի ունեցավ Լեհաստանում և Բալթյան երկրներում: Կբերվեն մի շարք պատճառաբանություններ. օրինակ ՝ Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում համատեղ ուսուցում անցկացնելը, Լուգարի լաբորատորիան պաշտպանելուց մինչև ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորումը և ի վերջո՝ զորավարժություններից 3 ամիս անց երկրում արդար խորհրդարանական ընտրություններ ապահովելու վրացական ընդդիմության հնարավոր խնդրանքը»,- մտահոգություն է հայտնել Խիդինբերգիշվիլին:
Ստեղծված իրավիճակում «երկու քարի» արանքում հայտնված Վրաստանը, ըստ հոդվածագրի, պատասխան պետք է տա Ռուսաստանին: Երկիր, որտեղից Վրաստանը ստանում է տրանսֆերներ, մեծ եկամուտ՝ ռուս զբոսաշրջիկների այցելություններից ու ռուսական ապրանքների ներկրումից: Ռուսաստանից պահանջում են ուղիղ թռիչքների վերականգնում, վիզաների չեղարկում, ռազմակայանների՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից դուրսբերում, մյուս կողմից՝ հրավիրում նրա թշնամուն Ռուսաստանի սահման՝ բազմազգ զորավարժությունների:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...
10:25 23.11.2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս ԱնջելեսԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...
10:15 23.11.2024
Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...