Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

19:15 23.12.2019

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս:

Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի բնակչություն ունեցող Անիի տարածաշրջանում  ծնելիության ցածր ցուցանիշի պատճառը առաջին հերթին համարում են արտագնա աշխատանքը՝ մեկնում են, հետո ընտանիքներին տանում։

Բաժանմունքի  երկարամյա աշխատակիցը` տիկին Նարինեն, ասում է, որ ինքը 6 զավակ ունի, հարսներին էլ հորդորում է գոնե 3 երեխա ունենալ։ Իր խորհուրդ-հորդորները տալիս է նաև Մարալիկի ծննդաբերական բաժանմունք այցելող ծննդկաններին, բայց ինչպես իր հարսների դեպքում է, հետևորդներ չունի:

Ծնելիությունը նվազում է, միևնույն ժամանակ, Մարալիկի հիվանդանոց էլ քիչ են դիմում` Անիի տարածաշրջանից հղիները տեղափոխվում են Գյումրիի կամ Ախուրյանի ծննդատներ: Մարալիկի բժիշկները դրա պատճառներն էլ են հիմնավորում: Շատ գյուղերի հետ տրանսպորտային երթուղի չկա: Խնդիրը նոր չէ, տասնյակ տարիներ շարունակ 11 գյուղեր Մարալիկ հասնելու տրանսպորտ չունեն: Ընդամենը 4 մահճակալ ունեցող բաժանմունքը օրերով ծննդկաններ չի ունենում: Թերբեռնվածությունը հաշվի առնելով էլ առողջապահության նախարարությունը տարեսկզբին ծննդաբերական բաժանմունքին  ունեցած նվազագույն առաջին կարգից էլ են զրկել:

Ծնունդներ իրենց մոտ ընդունելու, տեղափոխելու բոլոր տարբերակները կիրառել են, բայց սա ելք չի համարվել բուժհաստատության լուրջ խնդիրները կարգավորելու: Նեղ մասնագետների պակասն այստեղ մեծ է: Ծնունդ ունենալու դեպքում մարզի այլ ծննդատներից են բժիշկների հրավիրում: Տարեսկզբին նախարարության արձանագրած թերությունները այժմ շտկել են, ձեռք են բերել նոր բուժսարքավորումներն, հիվանդասենյակներն են կոսմետիկ նորոգել, բայց դրանք չեն նպաստել իրավիճակի փոփոխությանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկու օր առաջ Գյումրիում խնդրի առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին իր պարզաբանումն է տվել և ներկայացրել հիմնավորումները, թե ինչու է անիմաստ Մարալիկի ծննդատան հետագա գործունեությունը:

«Իմաստ չկա, անկեղծ եմ ասում, շենքը վերանորոգվել է, բայց սարքավորումներով չի հագեցել։ Մարալիկի հեռավորությունը, եթե Գյումրիից նայեք, շատ հանգիստ ստացիոնար ծառայությունը կարող են մատուցել Գյումրիի համապատասխան հիվանդանոցներում։ Մարալիկում, ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ մնա առողջության պահպանում, ինչպես օրինակ` այլ փոքր բնակավայրերում, որտեղ հիվանդանոց չկա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Արսեն Թորոսյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP