09:35 17.12.2019
Վրաստանը հայտնվել է միջազգայինն սկանդալի էպիկենտրոնում: ԱՄՆ-ն տարակուսած է 2001 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող միակ վկայի՝ «շինծու» մեղադրանքով վրացական բանտում հայտնվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը մեղադրվում է ՆԳՆ պաշտոնավարման ժամանակ Իրանի ու ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:
Խոսքը վերաբերում է 2017 թ Վրաստանում Իրանի հետախուզության նախկին գործակալ Ալի Ռեզա Սուլեյման Պաքի ձերբակալությանը, ով ԱՄՆ-ում 2001թ տեղի ունեցած ահաբեկչության գործով միակ «ոսկե վկան» է: Լինելով իրանական հետախուզության գործակալը՝ հենց նա էր իրազեկել ԱՄՆ հետախուզությանը սպասվող ահաբեկչական հարձակման մասին և օգնել Միացյալ Նահանգներին ապացուցելու Իրանի դերն այդ հարցում, ինչի հետ կապված Իրանը ստիպված էր 10 միլիարդ դոլար վճարել ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Այդ իրադարձություններից տարիներ անց Ալի Ռեզա Սուլեյման Պաքը բնակություն էր հաստատել Թբիլիսիում՝ իր պատճառով Իրանի բանտում ահաբեկչության մեղադրանքով հայտնված եղբորն ազատ արձակելու մտադրությամբ: Իրանը դրա դիմաց նրանից պահանջել էր հրաժարվել ԱՄՆ-ում տված ցուցմունքներից՝ խոստանալով Վրաստանի անձնագիր և 5 մլն դոլար: Այն բանից հետո, երբ Ալի Ռեզան հրաժարվել էր գործարքից, բանտում սպանել էին նրա եղբորը, իսկ 2017թ Վրաստանում 2 իրանցու սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալել նրան: Մեղքի ապացուցման դեպքում նախկին գործակալին սպառնում է 16 -20 տարվա ազատազրկում: Թբիլիսիում նրա ձերբակալության ժամանակ ՆԳՆ պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս վարչապետ Գեորգի Գախարիան: The New York Post-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում խնդրի շուրջ Գախարիայի գրասենյակում բանակցություններ են տեղի ունեցել նրա ու Իրանի հետախուզության ներկայացուցչի միջև:
Ալի Ռեզա Սուլեյման Պաքիի շահերը պաշտպանելու հատուկ առաքելությամբ ԱՄՆ-ից Վրաստան է ժամանել 1911 թվականի ահաբեկչության գործով 18 տարի զբաղվող ամերիկացի փաստաբան Քենեթ Թիմերմանը՝ ԱՄՆ հերոսին պաշտպանելու աջակցություն խնդրելով ԱՄՆ նախագահից ու պետքարտուղարից: Նա համոզված է, որ Գախարիան, ձերբակալելով իրանցուն, կատարել է Իրանի ու Ռուսաստանի հետախուզության հրահանգները:
https://www.facebook.com/TvMtavari/videos/800100550430778/
«2017 թվականից իրանցի գործակալը գտնվում է վրացական բանտում՝ հանցագործության համար, որը չի կատարել: Նա ճաղերի հետևում է հայտնվել այն բանի համար, որ ԱՄՆ-ին տեղեկություն էր հայտնել սպասվող ահաբեկչության մասին: Այն, ինչ տեղի է ունենում վրացական դատական համակարգում, մեծ սկանդալ է: ԱՄՆ կառավարությունից պահանջել ենք միջամտել այս հարցին, սակայն եթե իրավիճակը չբարելավվի, ես խոստանում եմ, որ դրան կհաջորդի շատ մեծ միջազգային սկանդալ։ Հետաքրքիր է, որ Վրաստանում Իրանի դեսպանատուն ներկայացած Ալի Պաքիին ցուցմունքը փոխելու դիմաց 5 մլն դոլար և Վրաստանի անձնագիր էին խոստացել, որը կարող էր տալ միայն այն ժամանակվա ՆԳ նախարարը՝ ներկայիս վարչապետը, ով որոշակի հետաքրքրություններ ուներ իրանական կողմի հետ և անձամբ պատասխանատու էր այս գործի համար: Ձեր վարչապետը երկար տարիներ է անցկացրել Ռուսաստանում և շատ սերտ կապեր ունի ՌԴ հետախուզության հետ: Այս պարագայում պարոն Գախարիան է սկսել դատական հետապնդում ՝ առանց փաստերի և ապացույցների առկայության», – ասել է Թիմերմանը վրացական «Մթավարարի Արխի»-ին (Գլխավոր ալիք) տված հարցազրույցում:
«Ստացվում է, որ իմ մասին բամբասում է ոչ միայն վրացական մամուլը: Այդ իրանցուն, բացի վրացի իրավապահներից, որոնում են եվրոպական մի շարք պետությունների իրավապահներ, ներառյալ Ֆրանսիայից: Այս մարդու կողմից մի քանի պարսիկների սպանությունը ապացուցվել է բոլոր ատյաննրում: Համապատասխանաբար, մենք մեկ անգամ ևս կվերանայենք այս գործը, կմոտենանք քննադատաբար», – արձագանքել է Գախարիան:
Ի պատասխան այս հայտարարության ՝ Քենեթ Թիմերմանը մեղադրել է Վրաստանի վարչապետին ստախոսության մեջ: Ըստ ամերիկացի փաստաբանի՝ ոչ մի եվրոպական երկիր իրանցուն չի փնտրել: Նա, մինչև Վրաստան ժամանելը, 2003 թվականից բնակվել է Բեռլինում՝ այլ անվամբ, և, հետևաբար, վարչապետ Գախարիայի հայտարարությունները սուտ են՝ վստահեցրել է նա ու խորհուրդ տվել Վրաստանի իշխանություններին խնդրի առնչությամբ «հաշվի առնել ԱՄՆ անհանգստությունը, քանի որ այն կարող է բացասական հետևանք ունենալ վրաց-ամերիկյան հարաբերությունների» համար: Նա խոստացել է հունվարին ներկա գտնվել Վրաստանում Սուլեյման Պաքի դատական նիստին:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին19:02 23.11.2024
Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել ԿիևԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...
18:50 23.11.2024
Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանըՇվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...