Արդյո՞ք Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Արդյո՞ք Մխիթարյանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

15:52 08.12.2017

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են ավելի ու ավելի հաճախ: Նույնիսկ նշվում են արդեն ակումբներ, որոնք ցանկանում են գնել Մխիթարյանին: Սկզբում դա «Բորուսիան» էր, հիմա՝ իտալական «Ինտերը»:

«Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր» հնարավոր տեղափոխությանն է անդրադարձել Transfermarkt հայտնի  պարբերականը:

Նշվում է, որ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի աջակցությմաբ հունվարին գործարքը հնարավոր է՝ կայանա:

«Իտալական թիմը Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելով ցանկանում է նաև վերականգնել հարեբերությունները Ռայոլայի հետ: Վերջին շրջանում Ռայոլայի և «Ինտերի» հարաբերություններն ուղղակի սառած էին»,- գրում է պարբերականը:

Նշվում է նաև որ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել մոտավորապես 31.5 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Այն, որ Մխիթարյանը լուրջ խնդիրներ ունի Մոուրինյոյի հետ, փաստ է: Վերջին խաղերին Մխիթարյանն անգամ չի հայտագրվում, իսկ Մոուրինյոն նրան քննադատում է բացեիբաց: Մխիթարյանի և Մոուրինյոյի հարաբերություններին  անընդհատ անդրադառնում է բրիտանական մամուլը:

Անգլիական պարբերականներից մեկը գրում է, թե Մխիթարյանն իրեն չի պահում ինչպես աստղ: Նա սովորական սանրվածք ունի, շատ համեստորեն է արտահայտվում ֆուտբոլի մասին, իսկ հարցազրույցներում ավելի շատ խոսում է ընտանիքի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին, աստղերի նման ցոփ կյանքով չի ապրում, խաղադաշտում չի գնում սադրանքների, նա չի ուզում առաջինն ու գլխավորը լինել խաղադաշտում, իսկ Մոուրինյոյին այդպիսիք պետք չեն: Նա ավելի շատ գերադասում է Պեպեի և Մատերացիի նման ֆուտբոլիստների:

Բրիտանական մամուլում գրում են նաև, որ Մխիթարյանը նեղացած է, որ իրեն չտվեցին 10 համարը, իսկ Մոուրինյոն նեղացած է նրանից, որ Մխիթարյանը քվեարկության ժամանակ նրան չընդգրկեց ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչների եռյակում: Բայց գրեթե բոլոր անդրադարձներում կա նաև դրական բան՝ նախ, որ Մխիթարյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել:

Նա հայ տղաների կուռքն է, նրա մասին ֆիլմեր են նկարահանում: Նա իդեալական մարզիկ է, առանց վատ սովորությունների: Նախկին ակումբների մարզիչները՝ Լուչեսկուն և Կլոպը, նրա համար կարծես երկրորդ հայր լինեին: Մոուրինյոն այլ է: Նրա հարաբերությունները հիմնված են սկանդալների վրա, իսկ սպասելիքները սկանդալային ֆուտբոլիստներից են, իսկ Մխիթարյանը փափուկ է, բայց նաև երկաթի պես ամուր:

«Այդ սև շրջանը երկար չի տևի, նա նորից հրաշալի խաղ ցույց կտա»,- եզրափակում է անգլիական թերթը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

BACK_TO_TOP