Ճամփեզրերին ու այլ տարածքներում տասնյակ տարիներ մնացած ավտոմեքենաների կմախքները դարձել են պահանջված ու թանկ ապրանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ճամփեզրերին ու այլ տարածքներում տասնյակ տարիներ մնացած ավտոմեքենաների կմախքները դարձել են պահանջված ու թանկ ապրանք

19:58 12.12.2019

Երկու ամսում  հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այսպիսի ակտիվություն ստեղծեց վարչապետի մեկ գրառումը: Այն մետաղական աղբից քաղաքային ու գյուղական բնակավայրերը մաքրելու գործընթացից բացի, մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է  լուծում:

Խոտանված ավտոմեքենաների կմախքների վերջին հանգրվանը, սովորաբար, ծայրամասային թաղամասերն են, քաղաքային բնակավայրերում տեսանելի վայրերից թաքցնում են, իսկ գյուղերում հիմնականում ձորերում են հավաքում:

Գյումրիի երկաթուղուն հարող տարածքը խոտանված, դարն ապրած ավտոմեքենաների հավաքման կետերից մեկն է: Տարբեր տարեթվերի ու մակնիշների մեքենաների թափքեր կարելի է գտնել այստեղ: Թափոնները լինում է, որ բերում են  մեքենայատերերը, բայց ամենաշատը նրանք, որոնք գիտեն, որ մետաղի ջարդոնը ընդամենը աղբ չէ:

Ավտոմեքենաներից ևս մեկը, որի վերջին հանգրվանը հավանաբար լինելու էր մետաղական թափոնների ընդունման կետը: Ձեռքով, թե տեխնիկայով տեղափոխման վերջնարդյունքը նույնն է լինելու։

Մեքենաների թափքերն ու այլ մետաղական ջարդոնները կարևոր ու պահանջված հումք են, տարիներով այս գործն անողները դրա շահութաբերությունն էլ լավ գիտեն: Մետաղի ընդունման կետերում երկու ամիս է ամենաշատը` տոննաներով հին մեքենաների թափքեր են հավաքվում:

Տասնյակ տարիներ քաղաքի տարբեր մասերում, ձորամիջյան տարածքներում մնացած մետաղական աղբը  հիմա դարձել է այսպես ասած՝ պիտանի ապրանք, որը կիլոգրամների, հետո տոննաների վերածած ինչ-որ արժեք ունի:

Մետաղական ջարդոնների հավաքման կետերի սեփականատերերը ասում են, որ  գին չի փոխվել, այժմ էլ մեկ կիլոգրամ մետաղի դիմաց նույն գինն են տալիս: Տոննաներ կշռող հատուկ կշեռքներով են աշխատում:

Իսկ երբ մետաղը վերածվում է  փողի, այս դեպքում ֆինանսական հաշվարկները տարբեր են լինում՝ դա էլ կախված նրանից՝ ընկերությունն է իր տեխնիկայով տեղափոխել, թե  քաղաքացիները կամ մեքենայատերերը: Վերջիններիս, պարզ է, որ  ավելի թանկ են վճարում ՝ մեկ տոննայի դիմաց 11-12 հազար դրամ կամ 1 կգ-ը 11-12 դրամ։

Ընկերություններում պահեստավորած թափոնները հետո տեղում սեղմման պրոցես են անցնում, որից հետո դրանց վերջնակետը լինում են  վերամշակման  գործարանները:

Մետաղական ջարդոններից, ժանգոտված մեքենաներից Գյումրիի որոշ հատվածներ ձերբազատվել են, բայց հավաքելու հումք ամեն դեպքում շատ կա։ Թեև այս մեկին ձեռք տալ չի կարելի: Հնամաշ  ու  հին մակնիշի մեքենաների թափքերն ու այլ մասերը Գյումրիի թաղերից մեկում տարբերվող, սիրուն ցանկապատ է դարձել :

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP