18:50 16.12.2019
Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում ու հետո ավելի լրջացավ մի խնդիր, որին շինարարության պատվիրատուն ընթացք չի տվել: Հողատարածքի մի մասը, որի վրա կառուցվել է Փողայինի նոր շենքը, սեփականություն է:
Որ գնված 2 հողակտորներն օրինական են, սեփականատերը փաստաթղթերով է ապացուցում, որոնց վրա տեղադրված տնակները պատկանել են Պիոներ պալատին: Երկու հողակտորը միասին կազմել է 100 քառակուսի մետր տարածք, բայց միայն տնակները չէ, որ խանգարել են ժամանակին սկսել սեփական տան կառուցումը. շինթույլտվություն ևս չի ունեցել:
Տնակների ապամոնտաժմանը հողակտորների սեփականատերը սպասել է մինչև 2017 թվականը: Թե ինչ էր պատրաստում կառուցել, ցույց է տալիս հողակտորներից մեկի համար արված չափագրումներն ու նախագիծը, բայց 100 քառակուսի մետր սեփական հողակտորից մոտ 40 քառակուսին, ըստ սեփականատիրոջ, առանց իր թույլտվության վերցրել են իրենից ու շինարարություն սկսել:
Շինարարության մեկնարկի օրվանից մի քանի անգամ դիմել է, բողոքել քաղաքապետարանում, որ իր սեփականության իրավունքն անտեսել են: Մեկ տարի անպատասխան են թողել դիմում-նամակները, ինչի պատճառով ստիպված է եղել հարցը վիճարկել դատարանում: 4 դատական նիստից հետո քաղաքապետարանն էլ հակընդդեմ հայցով է մտել դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Սամվել Գևորգյանի սեփականության իրավունքի վկայականը:
Քաղաքապետարանի ճարտարապետն ասում է` վերցրածն ընդամենը 2 քմ-ն է, բայց խոսքը 40 քառակուսու մասին է: Իսկ թե ինչ տարբերակով է հնարավոր վերադարձնել կամ գուցե փոխհատուցել, սեփականատիրոջ ու պաշտոնյայի հաշվարկները, մեղմ ասած, չեն համընկնում:
Տարածքի սեփականատերը պատրաստ է շարունակել վեճը դատարանում, շեշտեց, որ սեփականության իրավունքի վկայականի չեղարկման մասով քաղաքապետարանի հայցն էլ մերժվել է: Հողային պատկանելության հարցի վիճարկումը շարունակելի է, բայց փողային նվագախմբի նոր շենքի տարածքից հրաժարումը քաղաքապետարանը բացառում է: Դատարանում վիճակվող հարցին զուգահեռ, պատվիրատուն չի դադարեցրել շինարարությունը:
Փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավարին այս խնդիրները, կարելի է ասել, չեն մտահոգում. 35 տարի անց վերջապես նոր շենք են ունենալու: Վիճելի տարածքում էլ ներքին հարդարման աշխատանքներն անավարտ են, բայց նվագախումբը եկել, տնավորվել է` մի հատվածում շինարարություն է, մյուսում փորձեր են անում:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...