19:57 05.12.2019
Համագործակցության նոր հնարավորություն արգենտինական կլինիկայի և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» միջև: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Արգենտինայի դոկտոր Խուան Գարրահանի անվան մանկական հիվանդանոցը, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» և «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը վավերացնելով՝ կողմերը հստակեցրել են համագործակցության ուղղությունները:
Եռակողմ համաձայնագրով հաստատված են այն առողջապահական ծրագրերը, որոնք երկու մանկական հիվանդանոցները իրականացնելու են համատեղ: Ծրագիրը հնարավորություն կտա հեռահար կերպով ընդլայնել կապերը երկու հիվանդանոցների միջև՝ ապահովելով մշտական խորհրդատվություններ արգենտինացի բարձրակարգ մասնագետների հետ, հատուկ դեպքերի վերլուծություններ, փորձի և տեղեկատվության փոխանակում:
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» առաջին մարզային բժշկական հաստատությունն է, որի հետ արգենտինական մանկական կլինիկան համագործակցային ծրագիր է սկսում: Փորձի փոխանակման նմանատիպ ծրագիր իրականացնում են մայրաքաղաքի 2 մանկական հիվանդանոցներում:
«Գյումրիի մանկական հիվանդանոցը մենք պատահական չենք ընտրել, ուսումնասիրել ենք այստեղ բուժման հնարավորությունները՝ թե՛ տեխնիկական, թե՛ գործիքային հնարավորությունները, թե՛ մասնագետների կարողությունները: Սա մեզ համար շատ կարևոր է: Արգենտինայի մանկական հիվանդանոցը միջազգային լավագույն կլինիկաներից մեկն է, մենք վստահ ենք, որ կարող ենք մեր ներուժով, գիտելիքներով օգտակար լինել: Երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը համախմբվեց Գյումրիի շուրջ, հիմա այս ծրագրով կշարունակենք մեր աջակցությունը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգարյանը։
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...