Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել

18:00 28.11.2019

Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս:

Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության ու հանրային ժամանցի կենտրոն էր, որի կողքին էր կառուցված նաև Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1988-ի երկրաշարժից հետո Բարեկամության շատրվանը մի ամբողջ տնակային ավանի նկարագիրը դարձավ:

Քաղաքի խորհրդանիշ Բարեկամության շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն այժմ ձեռնամուխ է եղել արվեստի նմուշի վերականգմանը: Պատմում է` շատրվանի նախագծումը Գյումրիում հոր երկրորդ գործն է Դրամատիկական թատրոնի շենքից  հետո:

«Ֆանտանի» նախագծման աշխատանքները Արթուր Թարխանյանը կատարել է հենց Լենինականի նախագծային արվեստանոցում, նախագծից ոչինչ չի պահպանվել, կան միայն ճարտարապետի ձեռագիր էսքիզները: Խորհրդային շրջանի արվեստի նմուշը, որպես մոնումենտալ քանդակ, 88-ից հետո փոխեց իր նշանակությունը:

Ազատ տարածքում առաջինը հայտնվեցին տնակները: 31 տարի երկաթե կոնստրուկցիաները հենց այսպես պահպանվեցին, հոգատար գտնվեցին հարևանությամբ ապրող տնակի բնակիչները: Շատրվանից պակասեց միայն ջրային ներքին ցանցը, որը թալանից պաշտպանել բնակիչներն անզոր են եղել:

Բարեկամության շատրվանը վերանորոգելու` երբևէ եղած առաջարկները նախագիծ չեն էլ դարձել: Այս նախաձեռնությունը հավակնում է իրականանալ: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատրաստ է իր հոր գործը նորովի շարունակել: Անահիտ Թարխանյանի նախագծմամբ` շատրվանը կպահպանի նախկին տեսքը ու կներկայանա ոչ որպես շատրվան։

«Շատրվանն ինձ համար կարևոր է 2 տեսակետից, նախ` դա իմ հոր՝ Արթուր Թարխանյանի վերջին գործն է Գյումրիում, երկրորդ` այն հայկական մոդեռնիզմի գրեթե վերջին ամենավառ գործերից է, բայց այդ շատրվանը Գյումրիում գործեց 4 տարի: Զարմանալի էր ինձ համար, որ երբ ես տարածք գնացի, շատրվանի երկաթյա էլեմենտները, որոնք թափվել էին, բնակիչները շատ խնամքով հավաքել էին, ոչ ոք չէր փչացրել այն: Հիմա, ըստ այս նախագծի, շատրվանը, կլինի լուսային հետաքրքիր էֆեկտներով ու ջրային շիթերով շրջափակված, այսինքն` լույսերը փոխարինելու են ջրին, որը ցայտում էր շատրվանից»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ճարտարապետը:

Խորհրդային շրջանի արթ-արվեստի բացառիկ նմուշներից մեկը նույնիսկ հենց այս տեսքով, ժանգոտված մետաղներով ու արդեն անբնակ  տնակներով շրջապատված, չի դադարում հետաքրքրել քաղաք այցելող հյուրերին: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հավատում է, որ մեկ տարի անց այն կունենա այն տեսքը, ինչպիսին նախագծի եռաչափ մոդելում է:

Շատրվանը` որպես հուշարձան, կդառնա հանրային վայր: Ծայրամասային այս թաղամասում այլ ենթակառուցվածքների նորոգումը, բարեկարգումը ևս նախագծում են:

«Մենք այսօր, ցավոք, ունենք ծայրամասային թաղամասեր` անմխիթար վիճակում, որտեղ որոշակի տնտեսական կոնցեպտեր են պետք: Թաղամասի էներգետիկան ու տնտեսական հնարավորությունները, եթե ճիշտ օգտագործվեն, կվերափոխվի ամբողջ տարածքը, ու դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նախագծային աշխատանքների ավարտը մոտ է, մնում է շատրվանի վերականգման և Մանուշյան փողոցն իր թաղամասով բարեկարգմանն ուղղված ֆինանսական հարցերի կարգավորումը: Ճարտարապետի, մարզային ու քաղաքային իշխանությունների քննարկումների արդյունքում որոշվել է դիմել տարբեր միջազգային այնպիսի կառույցների, որոնք հետաքրքրված են մշակութային շինությունների պահպանմամբ:

Նախաձեռնող խումբը չի բացառում նաև դրամահավաքի անցկացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP