19:30 22.11.2019
Հայտնի ջութակահար և դիրիժոր, 77-ամյա Հմայակ Դուրգարյանը երեկ ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
«Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի նախկին մենակատար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համահիմնադիր մաեստրոն ծննդավայրում, երաժշտական վարպետության դասերից բացի, համերգով հանդես եկավ: Ծննդավայրի՝ Գյումրիի մասին, կարոտով է խոսում` ասելով, թե ծննդավայր վերադառնում է գործնական առիթներով:
Հմայակ Դուրգարյանի անունն առաջին հերթին կապվում է 1962 թվականին արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի հետ միասին Հայաստանի պետական կամերային նվագախմբի ստեղծման պատմությանը: Նույն նվագախմբի մենակատարն էր, իսկ 80-ականներին հրավեր ստացավ լինել «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատարը: Այսօրվա պես հիշում է աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ երաժշտական անցած իր ուղին ու ամենակարևորը` վիրտուոզ երաժշտի հետ հանդիպումները Լենինականում գտնվող իր տանը:
«Սպիվակովի հետ հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք։ Հիշում եմ, երբ Սպիվակովի, մեր մյուս երաժիշտների հետ հանդիպեցինք մեր տանը, նման բան ոչ մի երկրում չես տեսնի` այդքան երաժիշտ մեկ հարկի տակ, մի լավ քեֆ արեցինք։ Հարևանս գիշերը ժամը 03։00-ին դուռը թակեց, մտածեցինք, թե բողոքելու է, բայց ոչ, նրանք մեզ հրավիրեցին սուրճ խմելու, զարմացանք»,- SHANTEWS.am-ի թղթակցին իր հիշողություններն է պատմել մաեստրոն։
10 օր է` վիրտուոզ երաժիշտը հայրենիքում է, իր ծննդավայրում: Հանդիպել է երաժիշտ գործընկերների հետ, վարպետության դասեր տվել ջութակահար ուսանողներին, իսկ ամենակարևորը` այս օրերը առիթ էին մաեստրոյի համար շրջել քաղաքում, այցելել այն տունը, որտեղ ապրել է: Հայրական տունն Աբովյան փողոցում է` «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ:
Իսպանիայում է ապրում, բայց Հայաստան այցելության առաջին կանգառը միշտ իր քաղաքն է: Երկու տարի առաջ նա իր 75-ամյակը նշեց Գյումրիում, հիմա այցը հոբելյանական առիթով չէ, բայց պակաս կարևոր չի համարում՝ ապագա երաժիշտների հետ վարպետության դասեր, գործընկերների հետ փորձի փոխանակում համերգային ծրագրերի շրջանակում:
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգային ծրագիր է պատրաստվել: Հայտնի ջութակահարը ամեն անգամ Գյումրիի սիմֆոնիկի երաժիշտների հետ հանդիպումից նոր բացահայտումներ է անում: Երիտասարդ երաժիշտներ են ավելանում, իսկ դասական երաժշտությունը գնահատողների պակաս քաղաքը չունի:
Հայտնի դիրիժոր, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանը ևս մեկ համերգային երեկո ունի Երևանում: Նոյեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա հանդիսատեսին:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:42 23.11.2024
Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուցՈւկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...
19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...