Ո՞րն է ամենավստահելի հեռուստաընկերությունը, ո՞վ է ամենահամակրելի քաղաքական գործիչը. սոցհարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ո՞րն է ամենավստահելի հեռուստաընկերությունը, ո՞վ է ամենահամակրելի քաղաքական գործիչը. սոցհարցում

19:53 13.11.2019

«Շանթը» հայաստանյան մեդիադաշտի ամենավստահելի հեռուստաընկերությունն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբն» այսօր ներկայացրել են հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության արդյունքները։

Սոցհարցումներն իրականացվել են  Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում՝ ընդհանուր թվով 1200 բնակչի շրջանում: Պարզվել է, որ որպես տեղեկության ստացման հիմնական աղբյուր՝ համացանցն ու հեռուստատեսությունը հավասար մրցակից են: Հարցվածների մոտ 36 տոկոսը տեղեկություններ ստանում է համացանցից, գրեթե նույնքան էլ հեռուստատեսությունից: Իսկ ահա ռադիոյից ու տպագիր թերթերից ինֆորմացիա ստացողների թիվը համապատասխանաբար 3,7 և 1,5 տոկոս է:

Հարցվածների 87 տոկոսը դիտում է հեռուստացույց: «Հիմնականում ո՞ր ալիքներն են նախընտրում դիտել» հարցին՝ ամենամեծ՝ 24,6 տոկոսը պատասխանել է «Շանթ», նույն տոկոսն ունի հայաստանյան ևս մեկ  հեռուստաընկերություն:

Իսկ ահա վստահելիության առումով «Շանթ»-ը միանձնյա առաջատարն է: Հարցվածների 26,6 տոկոսը վստահում է «Շանթ»-ին, այս թիվը 5,1-ով ավելին է երկրորդ տեղը զբաղեցրած հեռուստաընկերությունից:

Ի դեպ,  կազմակերպությունը, որն իրականացրել է հարցումներն ու հետազոտությունները, համարվում է այդ ոլորտում լավագույններից մեկը:

«Շանթ»-ի պարագայում այս նոր ուսումնասիրության արդյունքը նախորդների տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք նախորդ երեք նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքները: Հոկտեմբերի կեսերին հրապարակվեց  բարեփոխումները  լավագույնս լուսաբանող  հեռուստաընկերությունների վարկանիշը, որտեղ, ինչպես 2015-ին և 2017-ին, այնպես էլ այս տարի առաջին տեղում «Շանթ»-ն էր:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսին և սեպտեմբերին  եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքներ հրապարակեց, ըստ որոնց՝ լրատվական ծրագրերի առաջատարն ու ամենաբարձր վարկանիշ ունեցողը երկու դեպքում էլ «Շանթ»-ն էր:

Այս վերջին ուսումնասիրությունն իր տեսակով ավելի խորն է: Կան ոչ միայն մեդիադաշտի, այլև իշխանական ու պետական կառույցների, առանձին քաղաքական գործիչների, կուսակցությունների, ժողովրդագրության ցուցանիշների վարկանիշային ուսումնասիրություններ, նաև դրանց համեմատությունները նախորդ իշխանությունների ժամանակ արված հարցումների արդյունքների հետ: Օրինակ, հարցին՝ «Հնարավորություն ունենալու դեպքում արդյոք կմեկնե՞ք Հայաստանից մշտական բնակության», 59,4 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ, ոչ», այն դեպքում, երբ 2017-ին նույն հարցին նույն պատասխանը տվել էր հարցվածների 37 տոկոսը:

«Պետական քաղաքական գործիչներից ո՞ւմ եք համակրում» հարցին 54,8 տոկոսը պատասխանել է՝ նշելով  Նիկոլ Փաշինյանի անունը, 19,5 տոկոսը՝ նախագահ Արմեն Սարգսյանի անունը:

Համակրողներ ունեն նաև, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ յուրաքանչյուրը հարցվածների 1,1 տոկոսը: Կառույցներից ու քաղաքական գործիչներից առավել շատ՝ մոտ 60,4 տոկոսը վստահում են զինված ուժերին, հետո վարչապետին՝ 52,8 տոկոս, և նախագահին՝ 45,5 տոկոս: Հարցվածների ամենամեծ մասը կարծում է, որ ամենաբարեկամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ունեն Ֆրանսիան, հետո Ռուսաստանն ու Պարսկաստանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

BACK_TO_TOP