Բարդ, բայց լուծելի խնդիր. արդյո՞ք մեր շախմատի հավաքականները կկարողանան մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Բարդ, բայց լուծելի խնդիր. արդյո՞ք մեր շախմատի հավաքականները կկարողանան մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

13:30 02.11.2019

Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից:

Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել 1-3 տեղերը զբաղեցնող հավաքականների հանդիպումների արդյունքներին:

Օրինակ` եթե Անգլիայի հավաքականը, որը 12 միավորով երրորդն է, այսօր պարտվի գերմանացիներին, ապա Հայաստանը կարող է նվաճել բրոնզե մեդալներ: Տեսականորեն հնարավոր, բայց շատ քիչ հավանական տարբերակ է նաև ռուսների կամ ուկրաինացինեի պարտությունը: Բայց այդ դեպքում անհրաժեշտ կլինի հաշվարկել լրացուցիչ գործակիցները:

Ռուսներն ու ուկրաինացիները ունեն 13 միավոր և կիսում են 1-2 տեղերը: Այս թիմերի ոչ-ոքի արդյունքները ևս ձեռնտու չեն Հայաստանին: Անպես որ, տարբերակներից ավելի հավանականը այն է, որ գերմանացիները կարողանան հաղթել Անգլիային, իսկ հայերը` հույներին, ու լրացուցիչ գործակիցներով Հայաստանը շրջանցի Գերմանիային, որը այս պահին ևս ունի 11 միավոր:

Արտաքին գործոններից կախված չլինելու իմաստով երրորդ տեղ զբաղեցնելու ավելի մեծ շանսեր ունի Հայաստանի կանանց հավաքականը, սակայն մեր աղջիկների մրցակիցն է ավելի ուժեղ, քան տղաներինը: Մեր աղջիկները պարզապես պետք է հաղթեն Ադրբեջանի հավաքականին, ինչը երեկ արեցին մեր տղաները:

Նույն խնդիրն ունեն նաև ադրբեջանուհիները, գումարած գուցե նաև իրենց տղաների հավաքականի կրած պարտության դիմաց վրեժխնդիր լինելու մոտիվացիան: Ադրբեջանուհիներին, սակայն, ոչ-ոքի արդյունքն էլ է ձեռնտու, եթե իհարկե հանկարծ թուրք մարզուհիները սխրանք չգործեն և չհաղթեն ռուսներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

13:00 23.11.2024

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

BACK_TO_TOP