Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բուժաշխատողները աշխատանքից ազատման ծանուցում են ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բուժաշխատողները աշխատանքից ազատման ծանուցում են ստացել

19:30 01.11.2019

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից:

Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է  հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե հիվանդների դեպքում ամեն ինչ որոշված է, ապա բաժանմունքի 19 բուժաշխատողի հարցն անորոշ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Տուբերկուլյոզային բաժանմունքների օպտիմալացման ծրագիրը մշակվել է 2018-ին: Այս ընթացքում ուսումնասիրել են հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը և շենքային պայմանները: Արդյունքում` Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բաժանմունքը օպտիմալացվողների շարքում է հայտնվել: Բուժանձնակազմը օրեր առաջ է աշխատանքից ազատման ծանուցագրեր ստացել, բայց ստորագրել հրաժարվում է: Բուժանձնակազմին առաջարկում են նոր աշխատանք փնտրել մարզի այլ բուժհաստատություններում: Ազատման ծանուցագրերում գրված է, որ հատուկ գրաֆիկով աշխատողներին թույլ է տրվում դուրս գալ բուժհիմնարկից` նոր աշխատանք փնտրելու համար:

Հակատուբերկուլյոզային բաժանմունքի լուծարման հիմնավորումը թերբեռնվածությունն է: 35 մահճակալ է բաժանմունքում, որոնք ամիսներով դատարկ են մնում: Բաժանմունքի վարիչն էլ նշում է, թե հիվանդների թիվը քիչ չէ տարեկան կտրվածքով` 2018 թվականին` 127, իսկ այս տարի 57 հիվանդ է ստացիոնարում բուժման ընդունել:

Հիվանդների համար առողջապահության  նախարարությունը ելքը գտել է` դեղորայքային բուժում ստացող հիվանդները բուժհսկողության տակ կլինեն տեղամասային պոլիկլինիկաներում, իսկ ստացիոնար բուժսպասարկումը կկենտրոնացվի Աբովյան քաղաքի համապատասխան մասնագիտացված  հիվանդանոցում: Այժմ բաժանմունքում 5  հիվանդ է ստացիոնար բուժում ստանում: Հիվանդներն արդեն տեղյակ են, որ իրենց հետագա բուժումը Աբովյան քաղաքի հիվանդանոցում է լինելու:

Որոշումը ոչ միայն Շիրակի մարզի համար է, ամբողջ հանրապետությունում տուբերկուլյոզի ստացիոնար բուժումը մեկ հիվանդանոցում է կենտրոնացվելու: Մարզային տուբդիսպանսերներն արդեն դեկտեմբերից պետական ֆինանսավորում  չեն ստանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

BACK_TO_TOP