Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները

19:59 30.10.2019

Ինչ տրանսպորտային միջոցներով ու ինչ որակի ուղևորափոխադրումներ են իրականացնում Շիրակի մարզում գործող ընկերությունները։ Այս մասին այսօր խոսել են ընկերությունների ներկայացուցիչներն ու միջազգային փորձագետները: Տրանսպորտային միջոցի և վարորդի ընտրությունը՝ սրանք են  ուղևորափոխադրումների լավ ծառայություն ապահովող գործոնները: Իսկ հմուտ վարորդներին, նախ և առաջ, անվտանգ երթևեկության կանոնները պահպանելու պահանջ է ներկայացվում:

Շիրակի մարզում գործող տասից ավելի ընկերություններ են մասնակցել քննարկում-դասընթացին, որի ընթացքում նրանց է ներկայացվել ուղևորափոխադրումների կազմակերպման միջազգային փորձը:

Ուղևորափոխադրող ընկերությունների ու ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները հաճախ չէ, որ միասին մեկ տեղում են հավաքվում, թեև նրանց գործառույթները կապակցված են: Այս շղթայում կարևոր են ճանապարհները, որոնցով երթևեկում են տրանսպորտային միջոցները, և թե ով է ղեկին: Միջազգային փորձագետների ու տեղի տրանսպորտային հանգույցների ներկայացուցիչների քննարկումը առաջինն առնչվում էր վարորդների ընտրությանը: Ընկերությունները վարորդի ընտրության հարցում երկար պետք է մտածեն, նախ պետք է հաշվի առնեն նրա փորձառությունը։

«Վարորդի թույլ տված յուրաքանչյուր սխալ՝ նաև ընկերության սխալն է, ու առաջին հերթին հարվածում է նրա հեղինակությանը»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Անգլիայի արևելյան գործընկերության դաշինքի ղեկավար Դմիտրի Սամբուկը։

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ու, ըստ այդմ պատահարների թվի աճ կա հանրապետությունում: Սա փաստում է ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ կազմակերպության ղեկավարը։ Պողոս Շահինյանը նշում է, որ հիմնականում խախտումներն ու պատահարներն ավելի շատ վարորդների, քան վատ ճանապարհների մեղքով են: Վարորդները հմուտ չեն, տրանսպորտային միջոցներն էլ հին ու մաշված: Սա մարզում ուղևորափոխադրումների մեկ այլ լուրջ խնդիր է: Վարորդները երբեմն ճանապարհի կեսին են մնում: Թույլատրվում է շահագործել մինչև 15 տարեկան տրանսպորտային միջոցները, բայց մարզի միջհամայնքային ուղղությունները շատ ավելի հին ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են սպասարկում:

 

Մեքենաների շահագործման ժամկետները լրացել են, բայց գիծը սպասարկող ընկերությունները հնարավորություն չունեն դրանք նորացնելու: Միջազգային փորձագետներն էլ օրինակներ են բերում եվրոպական երկրներից, որտեղ ժամկետանց մեքենաները խոտանում են: Սա հայաստանյան իրականությունից դեռ շատ հեռու է:

Փորձագետների կատարած ուսումնասիրություններում երկրորդ կարևոր բաղադրիչն էլ վերաբերում էր տրանսպորտային պատահարների ժամանակ պատասխանատվության բեռի բաշխմանը: Վարորդներին ու ուղևորափոխադրող ընկերությունների ղեկավարներին բացատրեցին՝ եթե վարորդը խախտել է երթևեկության կանոնները, պատասխանատվության մեծ բաժինը ընկերությունն է կրելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP