Գերցեն փողոցի նոր ասֆալտը գոմաղբով կեղտոտելու հարցը՝ ավագանու նիստի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գերցեն փողոցի նոր ասֆալտը գոմաղբով կեղտոտելու հարցը՝ ավագանու նիստի օրակարգում

19:59 29.10.2019

Քաղաքային միջավայրում գյուղական կենցաղ՝ այսպես կարելի է բնութագրել Գերցեն փողոցի վիճակը, որը մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց: 30 տարի փոսերն էին անանցանելի վիճակ ստեղծել, հիմա էլ խանգարում են հարթ ու ասֆալտապատ փողոցով արոտ գնացող մոտ 60 գլուխ խոշոր եղջերավորների թողած հետքերը՝ գոմաղբը: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվող 5 տնտեսություն կա, որոնց քաղաքապետարանը ծանուցել է, որ քաղաքում անասուններ պահելու կանոնները խախտելու համար կտուգանվեն: Բայց նախ անասնատերերին պետք է այլընտրանքային տարածք հատկացվի:

Գերցեն փողոցի հենց առաջին տանը մոտենալիս գոմաղբի հոտը, կուտակված անասնակերը հարց են առաջացնում՝ տունը գյուղում է, թե քաղաքում: Միայն այս մեկ տնտեսությունում տասնյակից ավելի խոշոր եղջերավոր անասուն է հաշվվում: Հենց տան գլխավոր մուտքով էլ կենդանիները մուտք ու ելք են անում, ասֆալտապատած փողոցով արոտ գնում: Տանտերը համաձայնեց միայն իր բակը ցույց տալ, որը ի տարբերություն փողոցի, ավելի մաքուր է: Հարևանությամբ անասնապահությամբ զբաղվող երկրորդ տնտեսությունն է, որտեղ ևս 10-ը գլուխ խոշոր եղջերավորներ են պահում: Ու հաջորդաբար երրորդ, չորրորդ ու հինգերորդ տները:

Ընդհանուր հաշվարկում ստացվում է, որ Գերցեն փողոցով ամեն օր մի քանի տասնյակ անասուններ են գնում ու գալիս: Տանտերերն ասում են, թե կենդանիներին նոր չէ, որ պահում են: 30 տարի է՝ Գերցեն փողոցում են ապրում ու զբաղվում անասնապահությամբ: Հիմա, երբ փողոցն ասֆալտապատվել է, իրենց անասունների թողած հետքերը տեսանելի ու խանգարող են դարձել:

Մի քանի օր առաջ փողոցում գծանշումներ արեցին, որոնք արդեն գոմաղբով են ներկված: Խնդիրը հասել է նրան, որ Գերցեն փողոցի գոմաղբի հարցն ավագանու նիստի օրակարգում է հայտնվել: Ավագանին քաղաքում անասնապահությամբ զբաղվողներին ու կենդանիների գլխաքանակները հաշվառելու, հետո էլ պահելու տեղի ընտրության մասին որոշում է ընդունելու։ Քաղաքի ծայրամասային հատվածներում ազատ տարածքներ կան: Ավագանին քննարկելու և որոշելու է, թե  դրանցից որոնք կարող են դառնալ անասնագոմեր: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվողներին մեկ այլ առաջարկ էլ է արվել: Խոսքը անասուններին երկրորդական փողոցներով արոտ տանելու մասին է, ինչին բնակիչները չեն համաձայնել:

Գերցենի բնակիչներին քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել, որով զգուշացնում է, որ քաղաքում անասնապահությամբ զբաղվելու կանոնների խախտման համար տուգանք է սահմանված: Իսկ կենտրոնական ու բանուկ փողոցով նախիրը արոտ տանելը համարվում է խախտում:

 

Գերցեն փողոցի անասնատերերին տուգանելուն դեռ գործը չի հասել: Նախ պետք է անասուններին տեղափոխելու այլընտրանքային տարածք առաջարկեն նրանց: Հրաժարվելու դեպքում միայն տուգանքների մեխանիզմը գործի կդրվի: Իսկ ավագանին ինչ տարածք կառաջարկի, քննարկվելու է նոյեմբերի 12-ին նախատեսված նիստում:

Գերցեն փողոցում ստեղծված իրավիճակը պատճառ ու առիթ է դարձել քաղաքի ամբողջ անասնագլխաքանակի հաշվառման համար: Հաշվառումը քաղաքապետարանն արդեն սկսել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

BACK_TO_TOP