Աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը համերգ է տվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը համերգ է տվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

21:00 09.10.2019

Հայ երաժիշտների հետ համերգային ծրագրով հանդես գալու և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն այստեղ հնչեցնելու ցանկությունը իտալացի դաշնակահարին դարձյալ Հայաստան է բերել: Այս անգամ հայաստանյան շրջագայությունն այլ ուղղություն է վերցրել։ Աշխարհահռչակ դաշնակահարի` Անտոնիո Կոնսալեսի սեփական նախաձեռնությունն է եղել Գյումրիում ելույթ ունենալ Սիմֆոնիկ նավագախմբի  հետ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

«Հայաստանցի իմ երաժիշտ ընկերներս են պատմել ձեր մշակութային ու պատմական քաղաքի մասին: Համոզվելու համար եկա, շրջեցի փողոցներով: Գյումրին  ինձ հիշեցրեց Իտալիայի մի քանի քաղաքներ: Սա ֆանտաստիկ գեղեցիկ քաղաք է: Գիտեմ, որ այս քաղաքում են ծնվել շատ հայտնի երաժիշտներ և, որ  ունեք լավ երաժիշտներ: Ես դրանում համոզվեցի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելիս»,-SHANNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը։

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգն իտալացի հայտնի դաշնակահարը և Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը բացել են Սերգեյ Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտով, ինչը Անտոնիո Կոնսալեսի համար պատահական ընտրություն չէր։

«Առնո Բաբաջանյանն էլ հայերի Ռախմանինովն է, ես այդպես եմ համարում, երկուսն էլ վիրտուոզ կոմպոզիտորներ են, ռոմանտիկ, նրանցից լավ սերը, բնությունն ու նուրբ զգացմունքները ոչ ոք իր գործերում չի ներկայացրել: Սիրո, քնքշության մեղեդիներում երկուսն էլ անգերազանցելի հանճարներ են»,- ասել է Անտոնիո Կոնսալեսը։

Անտոնիո Կոնսալեսը «Ֆրանկո Ֆերարա» միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր տնօրենն է, նաև դասավանդում է: Իր դասախոսական նյութերի անբաժանելի մասն են կազմում հայ երաժշտարվեստի պատմությունը, հայտնի կոպմոզիտորների ստեղծագործությունները: Չի պատկերացնում դասախոսական ժամ և համերգային ծրագիր առանց Արամ Խաչատրյանի ու Առնո Բաբաջանյանի:

«Արամ Խաչատրանին, Առնո Բաբաջանյանին  բոլորն են ճանաչում, իսկ ամենալավը պետք է իմանան երաժշտական ակադեմիայի ուսանողները, հայ հանճարների ստեղծագործական կյանքի ու գործերի մասին քննական տոմսերում հարցաշար եմ կազմում,  երաժշտությունը լեզու չի ճանաչում, ցանկացած երաժիշտ պարտավոր է ճանաչել բոլոր հայտնի կոմպոզիտորներին»,- ասել է դաշնակահարը։

Դաշնակահարը հայ ազգային, հոգևոր երաժշտարվեստի, կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երգահան ու վարդապետ Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրած  օտարազգի երաժշտագետներից մեկն է։ Կոմիտասին նվիրված Գյումրու համերգային երեկոն Անտոնիոյի համար լավագույն առիթը դարձավ կատարելու երգահանի օրորոցային ստեղծագործությունը:

«Կոմիտասի մասին ինձ հարազատ  մի մարդ՝ հայ երաժիշտ Սերգեյ Սարաջյանն է շատ պատմել: Ես հետաքրքրված սկսեցի ավելի ու ավելի ուսումնասիրել Կոմիտաս։ Մի շատ հետաքրքիր բան կա նրա գործերի մեջ, հեշտ է տարբեր երաժշտական գործիքներով կատարելը, մեծ ուժ ու էմոցիա կա նրա մեղեդիներում: Դրանք հասնում են հոգուդ խորքը, դիպչում սրտիդ, ես զգում եմ այդ ամենը, հետո նվագում»,-ասել է Անտոնիո Կոնսալեսը։

Կոմիտասի մշակութային ժառանգությունը իտալացի դաշնակահարը անգնահատելի արժեք է համարում, որն աշխարհի երաժշտագետների ուշադրության ու ուսումնասիրման թեման է նաև: Կոմիտասյան երաժշտություն հնչեցնելուց հետո Անտոնիո Կոնսալեսը համերգային երեկոյի ընթացքում չմոռացավ կատարել նաև իր հայրենակցի՝ իտալացի կոմոպոզիտոր Էնիո Մարիկոնեի հայտնի գործերից մեկը և նշեց, որ նվիրում է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

BACK_TO_TOP