19:30 08.10.2019
Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ:
Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու տան դուռ, որոնք այսպես թե այնպես փակ էին մնում` տանտերերը քանի տարի է` չեն ապրում, շինարարը փակել է խճով:
Տանտերերերը բացակայում են, ինչն էլ շինարարին թույլ է տվել ազատ ու առանց վեճերի խճապատում անել: Գործն նույն ձևով են շարունակել հարևանությամբ եղած մյուս տների դիմաց, որոնք փակ դուռ չեն: Բնակիչները ստիպված իրենք են դուռը բացելու ելքը գտել: Սա միակ թերությունը չէ, որ բնակիչները գտել են իրենց փողոցի վրա: Այն պատրաստ է ասֆալտապատման, բայց թաղամասի ապրողները համոզված չեն, որ թեքությունները ճիշտ են արված, և անձրևների ժամանակ ջուրը չի կուտակվի փողոցում:
Երկաթգծի Նորավանում երեք փողոց իրար զուգահեռ ու մաս-մաս հիմնանորոգվում է` Աղայան, Շիրվանզադե, Մեքենավարների փողոցները երեքը միասին մոտ 530 մետր երկարության ճանապարհ է: Անկախ բնակիչների դժգոհություններից ու մատնանշած թերություններից, պատվիրատուն աշխատանքների ավարտի ժամկետից է խոսում: Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ մի քանի փողոց կասֆալտապատվի։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվող մյուս փողոցը Վարդ Բաղ թաղամասում է: Թաղամասի արևմտյան հատվածն է, որտեղ բնակելիներ չկան, բայց Սևերսկի թաղամասի ռազմաբազա տանող միջանկյալ ճանապարհն է, որը կապում է Ղարսի խճուղու հետ: Բացի դրանից, այս փողոցը հետագայում դառնալու է տնտեսական ներդրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածք: Խոսքը այս տարածքում լոգիստիկ կենտրոնի կառուցմանն է վերաբերում։
Շինաշխատանքների համար փողոցում սահմանվել է միակողմանի երթևեկություն: Սևերսկի թաղամասից մինչև Վարդ Բաղ թաղամասի Արևմտյան փողոց ընդհանուր երեքուկես կիլոմետր ճանապարհի 1 կմ 800 մետրանոց հատվածը հիմնանորոգվում է, խճապատվել է, սպասում են ասֆալտապատմանը, իսկ Արևմտյան փողոցից մինչև Բուլվարային թաղամասի սկիզբը 1 կմ 700 մետրը անցանելի կդառնա փոսային նորոգումով:
Պետական սուբվենցիոն ծրագրով ավարտված են աշխատանքներն արդեն Մանուշյան, Խաչիկ Դաշտենց և Մադոյան փողոցներում, որոնք շատ փոքր ծավալների էին:
Այսքանով համաֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրերը մինչև տարեվերջ խոստանում են ավարտել: Հաջորդ տարում ավելի ծավալուն աշխատանքների սպասումներ ունեն: 2020թ. բյուջեով նախատեսվում է Գյումրիի փողոցների վերականգնման համար հատկացնել 9 միլիարդ 200 միլիոն դրամ:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի21:24 23.11.2024
Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարանԱյս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:18 23.11.2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբՌուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...
21:10 23.11.2024
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասինՆոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...
21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...