Դանիել Երաժիշտը Գյումրիում վարպետաց դաս է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Դանիել Երաժիշտը Գյումրիում վարպետաց դաս է անցկացրել

18:30 14.10.2019

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում վարպետաց դաս է անցկացրել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի կատարումների ուղեկցությամբ Դանիել Երաժիշտը մեկնաբանել է երկու հանճարների՝ երգահան Կոմիտասի և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների բովանդակությունը, խոսել համաշխարհային երաժշտարվեստում վերջիններիս ունեցած մեծ ավանդի մասին:

«Կոմիտասի դերը, նշանակությունը, որպես հայկական ազգային կոմպոզիտորական գործերի հիմնադիր, որպես ժողովրդի ամբողջ հոգու պատկերը արտահայտող, անգնահատելի է: Արտասահմանյան մամուլը գրել էր, որ Կոմիտասի բերանով մի ամբողջ ժողովուրդ կարտահայտի իրեն հայոց ինքնությունը, բնիկ երգարվեստը: Կոմիտասը հոգևոր կյանքի մյուռոնն է: Իսկ Սայաթ-Նովան անգերազանցելի, անհասանելի աշուղ է, ով ստեղծագործել է տարբեր լեզուներով ու դա մի փոքր դժվարացնում է ընկալել նրան ամբողջ խորությամբ: Ես աշխատում եմ փոխանցել նրա երգերի բովանդակությունը, խորհուրդը, որ ավելի հեշտ ընկալվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Դանիել Երաժիշտը:

Ջութակահար, դիրիժոր Դանիել Երաժիշտի, Գրիգոր Դանիելյանի վարպետաց դասերի թեմատիկան պատահական չեն ընտրվում: 73-ամյա երաժիշտի ստեղծագործական ուղին ու նպատակն է տարածել հայ մշակույթը ձևավորողների, հիմնադիրների ստեղծագործությունները` ճիշտ ու գրագետ: Իսկ դրանք մատուցելու համար նախ` հարկավոր է հասկանալ ու ճիշտ ընկալել գործերը:
Վարպետաց դասը Դանիել Երաժիշտը սկսեց աշուղ Սայաթ-Նովայի աշուղական ստեղծագործություններից: Նրա սիրային երգերին  հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն էր, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը։
Վարպետաց դասի երկրորդ մասում սուրբ Գրիգոր Նարեկացու հայտնի տաղերն էին, այդ գանձերից միայն մի քանի տաղի ավանդական մեղեդիներն են մեզ հասել։ Դրանք են՝ «Սայլն այն իջաներ», «Աչքն ծով», «Ահեղ ձայնս», «Գոհար վարդն», «Հավիկ» և «Հավուն հավուն»: Նարեկացու բանաստեղծական հանճարն առավելապես դրսևորվել է նրա հոգևոր տաղերում, դրանցից մեկը «Հավուն հավունն» է, որը Դանիել Երաժիշտն է մեկնաբանում:
««Հավուն հավուն»-ում նկարագրվում է «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանը, սա իրոք հարության տաղ է, որտեղ հստակ պատկերվում է ամեն մի դետալ` կապված կատարելության հետ»,- ասել է Դանիել Երաժիշտը:
Հայ միջնադարյան վերածննդի մտքի փիլիսոփան Նարեկացին էր, որը հռչակվեց Տիեզերական վարդապետ, իսկ 19-րդ դարի հանճարը հայ վարդապետն ու երգահանը՝ Կոմիտասը, կոմպոզիտորական ու հայ երգարվեստի այնպիսի ստեղծագործական ժառանգություն է թողել, որ ապագա սերունդը դեռ տասնամյակներով ուսումնասիրելու նյութ ունի:
Դանիել Երաժիշտը նախ` ներկայացրեց, թե երգահանը իր  ստեղծագործությունները ավելի շատ որ երաժշտական գործիքով է նախընտրել լսել:
«Կոմիտասի սիրելի նվագարանը բլուլն է, նա բլուլը համարում է ամենահայկական նվագարան: Կոմիտասը բլուլի միջոցով գրավեց Փարիզը, Եվրոպան: Հանճարեղ է հնչում այս գործիքով նրա ստեղծագործությունները»,- ասել է Դանիել Երաժիշտը:
Հայ մեծ երգահանի շարականների, հոգևոր երաժշտությունից բացի նաև պարեղանակներն էլ լայն տարածում են գտել, որոնք կատարվել են տարբեր նվագարաններով: Երաժշտարվեստում Կոմիտասի բացառիկ ժառանգության առջև գլուխ են խոնարհում աշխարհի շատ երաժշտագետներ:
Կոմիտասյան երգերը, պարեղանակները, հոգևոր երաժշտությունը սկիզբ են առել ժողովրդական բանահյուսությունից: Ինչպես Կոմիտասն էր ասում, «Ժողովուրդն է ամենամեծ ուսուցիչը, գնացե´ք և սովորե´ք նրանից»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP