Գյումրեցի 3 տարեց կանանց վտարում են շենքից` առանց բնակության հարցի լուծման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրեցի 3 տարեց կանանց վտարում են շենքից` առանց բնակության հարցի լուծման

19:55 03.10.2019

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի երեք բնակիչներին վտարում են խիստ վթարային շենքից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բազմակի փլուզումներով հայտնի հանրակացարանի մյուս բնակիչների բնակարանային հարցերը երկու տարվա ընթացքում ստացվեց լուծել, ավելի ճիշտ, նրանք համաձայնել էին տեղափոխվել բնակության այն տարածքներ, որոնք առաջարկել էին քաղաքային իշխանությունները:

Այս հարցում անհնազանդ են մնում երեք տարեց կանայք: Անհամաձայնության պատճառով էլ տարեսկզբին հանրակացարանի սեփականատիրոջ և նրանց միջև դատական վեճ սկսվեց, ինչն ավարտվեց հօգուտ շենքի սեփականատիրոջ և վտարման որոշում կայացվեց:

3-ի՝ Կլարայի, Գայանեի և Գոհարի հարցը շենքի սեփականատիրոջ պահանջով մտավ դատարան: Թե ումն էր վթարային շենքից 3-ին տեղափոխելու դատարանի որոշումն իրագործելու պարտավորությունը, տեղի իշխանությունները, ինչպես նաև սեփականատերը այժմ էլ հստակ պատասխան չունեն: Իսկ հանրակացարանը լքել չպատրաստվող կանանց նկատմամբ կատարում է հարկադիր վտարում: Հարկադիրի տեսուչները մի քանի օր առաջ այդպիսի գործողություններ ձեռնարկել էին։

Մինչև ձմեռ վթարային շենքում մնալու կանանց խնդրանքը հարկադիր ծառայողները չեն մերժել, իսկ թե ինչպե՞ս է ստացվել որոշումը չկատարել, ներքին համաձայնությունների մասին պատասխանատու կառույցները լռում են: Հարկադիրի տեսուչները,  հաշվի առնելով բնակիչների խնդրանքը, պարզապես այդ մասին արձանագրություն են կազմել: Բայց վտարումն ուժի մեջ է, իսկ երեք բնակիչներին անհայտ է դեռ ուր կտեղափոխեն:

Բնակության նոր տարածքով հանրակացարանի երեք բնակիչներին ապահովելու հարցի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է: Անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետն էլ դարձյալ հիշեցնում է, թե մեկ տարի առաջ ու նաև այս տարի երեք բնակչին այլ տարածք տեղափոխվելու ինչ առաջարկներ են եղել, որոնք մերժել են:

Սոցիալական նոր բնակարաններ հիմա կառուցվում են Անի թաղամասում, բայց հանրակացարանի բնակիչները արդյոք կհամարվե՞ն շահառու, հանձնաժողովն է որոշելու, որի կազմում են քաղաքապետարանի և ֆինանսավորող կողմի ներկայացուցիչները: Իսկ երեք տարեցների սոցիալական ու այլ կարգավիճակներին իշխանությունները վաղուց են ծանոթ:

Տարեցները մինչև հիմա մերժել են բոլոր առաջարկները, մնացել փլուզվող շենքում, որը հրատապ քանդելու որոշման կատարումը սեփականատերը մի քանի անգամ երկարաձգել է: Ապամոնտաժման ժամկետների խախտման պատճառը, սակայն, միայն տարեցները չեն:

Սեփականատերը Ենոք Սարգսյանն է, բայց առաջին հարկը, որտեղ տաղավարներ են գործել, այլ տերեր ունեն: Հիմա էլ քաղաքապետարանում ասում են, թե ապամոնտաժման ծանուցումներ ուղարկել են նաև նրանց, բայց միշտ անպատասխան են մնացել:

Բայց այն հարկում, որտեղ երեք կանայք են շարունակում ապրել, սեփականատերը Ենոք Սարգսյանն է, որը պնդում է, որ նրանց բնակապահովման խնդիրն իրենը չէ: Այժմ էլ շենքի վաճառքի ու նոր սեփականատեր ունենալու շուրջ խոսակցություններ են սկսվել:

Նոր սեփականատիրոջ անունն էլ է շրջանառվում՝ գործարար Լյովա Գաբոյան: Նա էլ SHANTNEWS.am-ի հետ բանավոր զրույցում չհերքեց, որ հետաքրքրված է տարածքով, բայց ամեն ինչ կհստակեցվի, երբ լուծվի երեք բնակիչների կեցության հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

BACK_TO_TOP