19:58 02.10.2019
«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Գյումրիում եղած վերականգնման ենթակա Մինասի վերջին գործերն են: Ջաջուռցի գեղանկարիչը երկուսն էլ 1974 թվականին է նկարել, որոնք 30 տարուց ավելի կիսաքանդ շենքում էին` առանց հատուկ պահպանության:
«Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն քայքայված ու ոչնչացված է, ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն իտալացի ռեստավրատորները չեն տեսնում: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն գործերի հեղինակ Ֆաբրիցիո Իակոպինին այժմ Գյումրիում է: Իր ուսանողների հետ իտալացի մասնագետը մի քանի օր է՝ սկսել է «Գիշեր» որմնանկարի վերականգնումը: Այն հատուկ մշակումով ու իտալական տեխնոլոգիայով գալվանոմետրերի գործարանի պատից մասնագետները հանել էին, մշակել ու պատրաստել վերականգման երկրորդ փուլին:
Մինասի տասը որմնանկարների վերականգնման աշխատանքները ես եմ կատարել: «Գիշեր» որմնանկարը, երբ դեռ գործարանի շենքում էր, տեսել էի, թե ինչ վիճակում էր: Տարիներ առաջ ուրիշ մասնագետներ փորձել էին վերականգնել, բայց սխալ տեխնոլոգիա էին կիրառել` սոսնձով փորձել էին մշակել արտաքին շերտը ու վնասել որմնանկարը: Հիմա մենք սկսել ենք սխալների ուղղումից: Աշխատում ենք նախ մաքրել որմնանկարի վրա եղած սոսինձը»,- SHANTNEWSam-ի թղթակցին ասել է իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Իակոպինին։
Այն, ինչը հիմա է արվում, իտալացի մասնագետը ասում է, պետք է տասը տարի առաջ արված լիներ: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն աշխատանքների դժվարություններին նոր չէ, որ ծանոթանում է: Ֆաբրիցիո Իակոպինին վստահ է, որ ճիշտ տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր կլինի որմնանկարի վերջնական տեսքը ստանալ:
Վերականգնման աշխատանքները շատ են ուշացել, հատված առ հատված պետք է մշակել, արտաքին շերտը բարակ է ու փխրուն, պետք է շատ զգույշ մոտենալ, որպեսզի ոչ մի կտոր չվնասվի, իսկ մեր ունեցած փորձը բավարար է որմնանկարն ամբողջությամբ վերականգնելու համար»,- ասել է ռեստավրատորը։
Ֆաբրիցիո Իակոպինիի օգնականները Պալերմոյի համալսարանի ուսանողներն են: Այս աշխատանքներին երիտասարդների մասնակցությունը ոչ միայն մասնագիտական փորձի ձեռքբերում է: Ապագա ռեստավրատորների համար այս պրակտիկան Մինաս Ավետիսյանի որմնանկարչական արվեստի բացահայտում ու ծանոթություն է:
Մեր դասախոսն է մեզ պատմել Մինաս Ավետիսյանի մասին: Այս որմնանկարն արվեստի մեծ գործ է, ինձ համար անսպասելի էր, որ վերականգնման աշխատանքներում ես էլ ներգրավված կլինեմ: Հիմա ինչ գիտելիքներ, որ ստացել եմ, պետք է կիրառեմ այս որմնանկարի վերականգնման պրոցեսում»,- ասել է Ալեքսանդրա Պիցցոն։
Մենք հիմա տաք ջրով լվանում ենք նկարը, հեռացնում վրայի սոսինձը, մաքրում ենք փոշուց, ասեմ, որ երբ սպունգը հեռացնում է նկարի վրայի ավելորդ նյութերը, նկարի տեսքն ավելի ու ավելի է գրավում, գույներն ուղղակի աննկարագրելի գեղեցիկ են»,- ասել է Ջուլիա Մոնտորոն։
Երիտասարդ ռեստավրատորները լվացման աշխատանքներից հետո որմնանկարը զգուշորեն տեղափոխեցին արդեն պատրաստի գիպսե մակերեսի վրա, ամրացման աշխատանքները հատուկ նյութերով էր, որից հետո մասնագետները կանցնեն վերջնական գեղանկարչական աշխատանքներին:
Մինասի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, մյուս որմնանկարների գեղանկարչական գործերին ևս մասնակցել է: Սա իտալացի մասնագետի համար կարևոր հանգամանք է :
«Գիշեր»-ի վերականգումն իրականացվում է բարերարությամբ, թե որտեղ կդրվի ցուցադրության, դեռ քննարկումների փուլում է: Իսկ «Ցերեկ» որմնանկարը կմնա Ջաջուռում՝ Մինասի թանգարանում: Քայքայված որմնանկարի վերականգնման տարբերակը դարձյալ պատկանում է Ֆաբրիցիոյին: Աշխատանքները կատարվել են հիմնադրամի միջոցներով ՝ դրամահավաքությամբ:
22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-իՇաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...
21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...
21:40 23.11.2024
Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածուՎարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...
21:32 23.11.2024
Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...
21:24 23.11.2024
Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարանԱյս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...