Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցի առաջնահերթությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցի առաջնահերթությունները

18:02 29.11.2017

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան աչքի ընկավ մի քանի հարցի վերհանմամբ և դրանց քննարկումներով: Մասնավորապես, Զարիֆը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ շեշտեց, թե հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների ֆոնին խամրում է տնտեսական պասիվությունը:

Իրանը տարբեր ուղղություններով տնտեսական հարաբերությունները ակտիվացնելու հայտ է ներկայացրել, սակայն Հայաստանի հետ այն դեռևս մնում է նվազագույն մակարդակի վրա: Թեև օրեր առաջ երկու երկրները որոշեցին նվազեցնել բեռնափոխադրումներից հարկվող գումարը, սակայն դա ևս զգալի չի մեծացնում ապրանքաշրջանառությունը:

Իրանի սահմանին՝ Սյունիքի մարզում, ստեղծվում է Մեղրու ազատ տնտեսական գոտին, ինչը հնարավորություն կտա Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ միասին օգտվել  հարկային արտոնություններից:

Այս համատեքստում կարևորվում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ շուկա մտնելու Իրանի ձգտումը: Իրանի ԱԳ նախարարը ևս Երևանում այդ մասին նշեց՝ կարևորելով հայ-իրանական համագործակցությունը միջազգային քաղաքական և տնտեսական կազմակերպություններում:

Տնտեսական լուրջ ճգնաժամի ու պատժամիջոցների առաջ կանգնած Իրանի համար մեծ ձեռքբերում կլինի ստանալ ԵԱՏՄ 180 մլն-ոց շուկան, որը Հայաստանի շնորհիվ կարող է նաև դառնալ շահավետ գործարք: Այսպես, Իրանի և Հայաստանի սահմանին կա ազատ տնտեսական գոտի, որտեղ հնարավոր է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, ապրանքը փաթեթավորել Made in Armenia մակնշումով և ուղարկել Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան կամ Ղրղզստան` առանց լրացուցիչ մաքսերի ու հարկերի:

Իրանը Հայաստանին կապող կարևոր օղակ կարող է դառնալ նաև երկաթուղին, որը, ինչպես փաստում են մասնագետները, առանձնապես դժվար չէ, եթե երկու կողմերը ունենան քաղաքական կամք: Մասնավորապես, իրանական կողմում ընդամենը պետք է կառուցվի մոտ 40կմ-ոց երկաթգիծ, սակայն Իրանը քայլ չի անում այդ ուղղությամբ: Եթե Իրանը սկսի կառուցել այդ 40 կմ-ն, հայկական կողմի համար ավելի հեշտ կլինի գտնել մոտ 3 մլրդ դոլարի ներդրումներ՝ Հայաստանում կառուցելու երկաթգծի մեր բաժինը: Սա հնարավորություն կտա հայկական և իրանական երկաթուղային ցանցերը միացնել իրար:

Հայ-իրանական տնտեսական կապերից բացի Իրանի իշխանությանն անհանգստացնում են վերջերս ակտիվացած հայ-իսրայելական շփումները: Նոյեմբերի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իսրայել, դրանից առաջ Իսրայելի տարածաշրջանային հարցերի նախարար Ցախի Հանեգբին, քաղաքական գործիչներ Ալեքսանդր Ցինկերն ու Ավիգդոր Էսկինն էին այցելել Հայաստան:

Իրանում այս երկկողմանի այցերը քննարկման առարկա են տարբեր մակարդակներում՝ նշելով, որ Իսրայելը փորձում է Հայաստանի միջոցով մտնել մեր տարածաշրջան և Հայաստանի ուղղությամբ ևս մեկուսացնել Իրանը:

Պաշտոնական Թեհրանին նաև անհանգստացնում է հանգամանքը, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան ու Լիբանանը կարող են հակաիրանական տարածաշրջանային կոալիցիա կազմել Լիբանանում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին:

Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցն այս համատեքստում կարևորվել է նրանով, որ Թեհրանը փորձել է ճշտել Երևանի տարածաշրջանային վեկտորները, և թե արդյո՞ք հայկական կողմը որևէ քաղաքական հայացքի փոփոխություն պատրաստում է:

ՀՀ-ում այս առումով, ըստ պաշտոնական հաղորդագրությունների և բարձրագույն իշխանության մոտ կանգնած աղբյուրների, բանակցություններն անցել են առանց լարվածության: Երևանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Իրանը շարունակում է լինել Հայաստանի համար ամենակարևոր գործընկերներից մեկը, իսկ Իրանի տարածաշրջանային ծրագրերն ընդունելի են ՀՀ-ի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

BACK_TO_TOP