Գյումրին պատրաստվում է Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրին պատրաստվում է Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումներին

19:54 20.09.2019

Սեպտեմբերի 21-ին համապետական տոնի անցկացման կենտրոնը լինելու է Գյումրին: Հայաստանի Անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն այսօր ավարտված կլինեն: Գյումրու բոլոր թաղամասերում, այգիներում ու փողոցներում այդ օրը կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ կլինեն հանրային լսումներ, ցուցահանդեսներ, կբացվեն տարբեր մարզերը ներկայացնող տաղավարներ:  Տոնակատարությունների մեկնարկը կտրվի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ և պաշտոնական ընդունելությամբ:

Բոլոր միջոցառումները կազմակերպել և իրականացնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը: Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  տոնակատարությունների համար ծախսվելու է 220 միլիոն դրամ։

Գյումրի մտնողի համար առաջին ու դրական տպավորությունը թողնում են մաքուր երթևեկության համար հարթ փողոցներն ու կահավորանքը: Մոտ 3 կմ երկարության Երևանյան խճուղին քաղաքի մուտքից հիմնանորոգված է, ճանապարհային երթևեկության նշանները տեղադրված են, գծանշումներն էլ կավարտեն այսօր:

Սեպտեմբերի 21-ին մեքենաների մեծ հոսք է սպասվում Գյումրի: Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները միայն կենտրոնական փողոցներում չեն,  քաղաքի տարբեր հատվածներ տոնական տեսքի են բերվում ՝ տոնը խորհրդանշող պաստառները, որոնք թեև իրենց դիզայնով ու ոճով  ճիշտ տողադարձումներով տեղադրվել են կենտրոնական փողոցներում, տոնի կարևոր ատրիբուտներն իրենց տեղերում են,  եռագույն դրոշներ են գրեթե բոլոր փողոցներում:

7 բեմերից ամենամեծը հավաքվում է կենտրոնական հրապարակում, Անկախության տոնին նվիրված միջոցառումների եզրափակիչ  գալա համերգը այստեղ է անցկացվելու: Տեղադրվել է բազմաֆունկցիոնալ, լուսաձայնային հզոր տեխնիկա: Մյուս փոքր բեմերը քաղաքի փոքր հրապարակներում են լինելու: Հնչելու են տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց համար երաժշտություններ․ էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական և այլն:
Թատերական հրապարակը, Ռուսթավելի, Ռիժկով, Վարպետաց, Հակոբյան, Աբովյան փողոցներն ու կենտրոնական զբոսայգին լինելու են տարբեր բնույթի միջոցառումների, տաղավարների ցուցադրման վայրեր: Այդ օրը քաղաքի թանգարանների դռները հյուրերի համար բաց կլինեն ամբողջ օրը:

Մշակութային այս կառույցներում նախատեսված են հանրային քննարկումներ՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ: Միջոցառումները միայն  քաղաքի կենտրոնում չեն, հազարավոր հյուրերի ընդունելու, նրանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածքները  մաքուր պահելու հարցերը ևս կարգավորվում են: Կոմունալ ծառայությունը շարժական նոր աղբարկղեր է ձեռք բերել, դրանք համարակալված ու պատրաստ են այսօր երեկոյան հատկացված տարածքներում տեղադրելու համար, բիոզուգարանների հարցը ևս լուծված է:

Կազմակերպչական աշխատանքներում ևս մեկ բարդ ու  կարևոր խնդրին անդրադառնանք: Ինչպե՞ս են  կազմակերպելու հյուրերի, միջոցառումների մասնակիցների տեղաշարժերը քաղաքում:

Այդ օրը Գյումրու  մի շարք փողոցներ փակ են լինելու մինչև կեսգիշեր: Սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7-ից փակ կլինեն կենտրոնական հրապարակին հարող բոլոր՝ Շահումյան, Ջիվանի, Սպանդարյան, Հաղթանակի պողոտա, Սայաթ-Նովա փողոցները: Երթուղիների փոփոխությունն արդեն մշակվել է: Գյումրի գալու համար,  բացի ավտոտրանսպորտից, այդ օրը այլ ռեժիմով կաշխատի երկաթուղին, Երևան-Գյումրի հակառակ ուղղությամբ 4 գնացք է աշխատելու մինչև ժամը 24:00-ը: Երկաթգծի կայարանից ավտոբուսներով հյուրերի տեղափոխումը միջոցառումների վայր քաղաքապետարանը կազմակերպում է, անվճար տրանսպորտ քաղաքի ծայրամասային թաղամասերի ապրողների համար կտրամադրվի արդեն կենտրոնական հրապարակի համերգից հետո՝ կեսգիշերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

BACK_TO_TOP