21:39 11.09.2019
Պետական սուբվենցիոն ծրագրով և Գյումրու բյուջեի գումարներով փոքր ծավալների փողոցաշինական աշխատանքներ են կատարվել երեք փողոցներում։ 3 փողոցում միասին ասֆալտապատված հատվածների երկարությունը 500 մետրի չի հասնում: Կարճ հատվածներում կատարված աշխատանքները կարճ ժամկետներում էլ շինարարներն ավարտել են:
Ֆինանսավորման 45 տոկոսը տեղական բյուջեից են, 55 -ը պետական սուբվենցիոն ծրագրի գումարներ են: Գյումրու Մանուշյան փողոցի 100 մետր ասֆալտապատման, եզրաքարերի ու մայթերի կառուցման աշխատանքների համար 10 մլն դրամ է հատկացվել: Այս փողոցում շինաշխատանքները թերություններով են կատարվել, թեքահարթակ կառուցվել է միայն մի մայթին, այսինքն՝ մի մայթից մյուսն անցնելն անվասայլակով հնարավոր չէ: Քաղաքապետարանը, որպես պատվիրատու, շինարարի գործն էլ ընդունել է այնպես, ինչպես կա։
Կատարած գործը նույն հաջողությամբ պատվիատուն ընդունել է նաև Հովսեփյան փողոցում: Այստեղ էլ 2800 քառակուսի մետր մակերեսով փողոցում, որի երկարությունը դարձյալ մեկ կիլոմետր չկա, ասֆալտապատված հատվածը 160 մետր երկարության է: Հովսեփյանում թեքահարթակները ճիշտ տեղում էին, հետիոտնային անցումներով ու գծանշումներով: Այս փողոցում մեկ այլ շինընկերություն է աշխատել՝ Վանաձորից և աշխատանքների ֆինանսավորումը եղել է միայն տեղական բյուջեից, կազմել է 18 մլն դրամ։
Խաչիկ Դաշտենցի անվան փողոցն էլ 170 մետր երկարության է, այդքանն է ասֆալտապատվել: Կարճ փողոցում աշխատանքները կարճ ժամկետում էլ ավարտել են, աշխատանքները տևել են ուղիղ 15 օր:
Փողոցների ընտրությունը եղել է հանրային քննարկումով, մանկապարտեզներին ու դպրոցներին հարող են բոլորը: Իսկ աշխատանքի ծավալները որոշվել են՝ ըստ ունեցած ֆինանսների:
Սրանք այս տարվա փոքր ծավալի ասֆալտապատումներ են: Մնացածը լայնածավալ փողոցաշինությունն է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Վերջին երկու ամիսների աշխատանքի տեմպերն ավելացել են, անորոշ ժամկետներով փողոցաշինական աշխատանքները մինչև սեպտեմբերի 21-ը նախատեսում են ավարտել Տիգրան Մեծ և Վազգեն Սարգսյան փողոցներում, Գարեգին Նժդեհի հրապարակում: Մեծ ծրագիրը շարունակություն կունենա նաև հաջորդ տարի, զուգահեռ դարձյալ սուբվենցիոն ծրագրով քաղաքապետարանը նախատեսում է փոքր հատվածներով ու մի քանի փողոցներում՝ ընդհանուրը 6 կմ երկարության, ասֆալտապատում իրականացնել։
21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները22:08 23.11.2024
Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-իՇաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...
21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...
21:40 23.11.2024
Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածուՎարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...
21:32 23.11.2024
Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...
21:24 23.11.2024
Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարանԱյս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...