ԲԴԽ նախագահը հրաժարվում է կարծիք հայտնել ՍԴ-ի շուրջ խմորումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--1.91 oC

ԲԴԽ նախագահը հրաժարվում է կարծիք հայտնել ՍԴ-ի շուրջ խմորումների մասին

11:42 04.09.2019

Լրագրողների հետ է հանդիպել ԲԴԽ նորընտիր նախագահը: Նա պատասխանել է վերջին օրերին արդիական գրեթե բոլոր հարցադրումներին: Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին, նշեց, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարում էին Գրիգորյանի անկախությունը, թույլ չէին տա: Իրականում, ըստ նրա, բավարար հիմքեր են եղել քրեական հետապնդման համար, վաղվա` 2 դատավորի դեմ դատական նիստն էլ դռնբաց է լինելու, ու, հավանաբար, արդարադատության նախարարն էլ ներկա կլինի: ԲԴԽ նախագահը նույնիսկ լրագրողներին է հրավիրել՝ վստահեցնելով՝ այսուհետ միշտ թափանցիկ են աշխատելու:

ԲԴԽ-ն, սակայն, մտահոգություն հայտնել է Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության ու այլնի հետ կապված. ավելին անել չէին կարող:

Խոսելով դատարանների շրջափակումից՝ նա նշել է, որ միտինգային արդարադատությունն իր համար անընդունելի ու անհասկանալի է:

Վահե Գրիգորյանի նամակի մասին ԲԴԽ ղեկավարը կարծիք չունի, ՍԴ-ի խմորումների մասին էլ սխալ է համարում այս պահին խոսելը: Այնուամենայիվ, կարծում է, որ 2 կողմն էլ փորձում են ճնշում գործադրել Քոչարյանի գործի վրա, բայց սա միայն փորձ է:

Դիտարկմանը, թե նրան որակում են որպես ԱԱԾ հաճո մարդ, պատասխանում է` որպես դատավոր քննել է ոստիկանության միջնորդության գործերը, դա իր մասնագիտացումն է:

Նրա վարույթում կա 200 գործ, որոնք կփորձի հասցնել ավարտին: Եթե հասկանա, որ չի հասցնի և կտուժի արդարադատությունը, միայն այդ դեպքում կվերամակագրի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վերապատրաստում մրցաշարի կազմակերպման նպատակով

22:46 21.12.2024

Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վերապատրաստում մրցաշարի կազմակերպման նպատակով

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, […] ...

Բայդենը պատվիրել է ավելի քան 570 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Թայվանին

22:40 21.12.2024

Բայդենը պատվիրել է ավելի քան 570 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Թայվանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է Թայվանին 571,3 միլիոն դոլար հատկացնել ռազմական կարիքների համար, հայտնել է Սպիտակ տունը։ «Ինձ վերապահված լիազորություններով՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ես սույնով լիազորում եմ պետքարտուղարին՝ ուղղել 571,3 միլիոն դոլարի հատկացումը Պաշտպանության նախարարության պաշարներից Թայվան՝ պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ռազմական կրթության և ուսուցման համար»,-ասվում է Բայդենի հրամանում: ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Եմենի հութիների հարվածից տուժածներ կան

22:32 21.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Եմենի հութիների հարվածից տուժածներ կան

Մի քանի մարդ վիրավորվել է Եմենի հութիների կողմից Թել Ավիայի շրջաններից մեկին արձակած «օբյեկտի» հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Եմենից Իսրայելի կենտրոնական ուղղությամբ արձակված օբյեկտի մասին հաղորդագրություններից հետո՝ Թել Ավիվի Յաֆո շրջանում մի քանի հոգի, ովքեր թեթև վնասվածքներ էին ստացել, տարհանվել են՝ բժշկական օգնություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, […] ...

Արգենտինայի նախագահը հայտնել է երկրում միջուկային էներգիան զարգացնելու իր մտադրության մասին

22:24 21.12.2024

Արգենտինայի նախագահը հայտնել է երկրում միջուկային էներգիան զարգացնելու իր մտադրության մասին

Արգենտինան պետք է զարգացնի խաղաղ միջուկային էներգիան, քանի որ միայն դա թույլ կտա նրան ապագայում կայուն կերպով բավարարել երկրի էներգետիկ կարիքները, ասել է նախագահ Խավիեր Միլեյը։ «Միջուկային էներգիան միակ բավական արդյունավետ, մատչելի և արագ զարգացող տարբերակն է, որը թույլ է տալիս մեր քաղաքակրթությանը զարգանալ»,-նրա խոսքերն են մեջբերում արևմտյան լրատվամիջոցները: Միլեյը բացատրել է, որ Արգենտինային անհրաժեշտ […] ...

Berliner Zeitung. Շոլցին և Գերմանիայի ՆԳՆ ղեկավարին սուլել են Մագդեբուրգ կատարած այցի ժամանակ

22:16 21.12.2024

Berliner Zeitung. Շոլցին և Գերմանիայի ՆԳՆ ղեկավարին սուլել են Մագդեբուրգ կատարած այցի ժամանակ

Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մագդեբուրգ կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերին մարդիկ դիմավորել են սուլոցներով : Այս մասին հայտնում է Berliner Zeitung թերթը։ Շոլցն ու Ֆեսերը այցելել են Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ ուրբաթ երեկոյան BMW-ի վարորդը վրաերթի էր ենթարկել մարդկանց։ Կանցլերի և նախարարի այցի […] ...

Աբխազիայի խորհրդարանը Խարազիային զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

22:08 21.12.2024

Աբխազիայի խորհրդարանը Խարազիային զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները ձրկել են պատգամավոր Ադգուր Խարազիային անձեռնմխելիությունից, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը արտահերթ նիստից։ «Ներկա 35 պատգամավորներից 28-ը կողմ են քվեարկել Գլխավոր դատախազի պաշտոնակատար Դամիր Կվիցինիայի և Աբխազիայի Գերագույն դատարանի որոշմանը՝ «համաձայնություն տալ Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Խարազիա Ադգուր Ռաֆետովիչին անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական գործ հարուցելուն»»,- ասված է խորհրդարանի որոշման մեջ։ Ինչպես ՏԱՍՍ-ին […] ...

BACK_TO_TOP