ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+12.09 oC

ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը

17:53 22.08.2019

Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:

«Սույն թվականի օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հայկ Գրիգորյան, որը ներկայանում է որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ, իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու նամակ են իրենց ուղարկել, խնդրեց հանդիպել…»:

Այստեղ չենք շարունակելու մեջբերել այն ամբողջ տեքստը, որ նա շարադրել է իր էջում (ցանկացողները կարող են գտնել և կարդալ)։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին Հայկ Գրիգորյանի հետ կապված որևէ գրություն չի ուղարկել և նման հարցով չի դիմել։ Հայկ Գրիգորյանը, գտնվելով ԱՄՆ-ում, կարող է հանդիպել կամ չհանդիպել ցանկացած մարդու հետ, բայց դա նրան իրավունք չի տալիս ստահոդ տեղեկություններ տարածել ՀՀ ԱԱԾ-ի աշխատանքի վերաբերյալ։ Ավելին, ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն հերքում է, այլև դատապարտում է ԱԱԾ-ի գործունեությանը վերաբերող, իսկ տվյալ դեպքում՝ չվերաբերող, անհիմն լուրերի տարածումը»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

00:01 30.09.2024

Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի […] ...

«Բարսելոնայի» առաջին պարտությունը Լա լիգայիը ընթացիկ մրցաշարում

23:55 29.09.2024

«Բարսելոնայի» առաջին պարտությունը Լա լիգայիը ընթացիկ մրցաշարում

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հաղթարշավն ընդհատվեց։ Լա լիգաի 8-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց Պամպլոնայի «Օսասունային»։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը, իսկ «Բարսելոնայի» գոլերը խփեցին Պաու Վիկտորն ու Լամին Յամալը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 7 հաղթանակով մեկնարկելուց հետո առաջին պարտությունը կրեց և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 21 միավորով։ «Օսասունան» […] ...

Իսրայելի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունները անպատասխան չեն մնա․ Փեզեշքիան

23:45 29.09.2024

Իսրայելի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունները անպատասխան չեն մնա․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ «Իսրայելի իշխանությունների կողմից իրականացված հանցագործությունները» անպատասխան չեն մնա։ Նրա խոսքերը մեջբերում է Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը։ «Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի սպանությունից հետո, Իսրայելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի համապատասխանում որևէ միջազգային նորմի», – ընդգծել է Իրանի նախագահը։ Սեպտեմբերի […] ...

Բացահայտվել է սրտի համար սուրճի անվտանգ չափաբաժինը

23:30 29.09.2024

Բացահայտվել է սրտի համար սուրճի անվտանգ չափաբաժինը

Սուրճը փոքր քանակությամբ օգտակար է, բայց չափից շատ օգտագործելու դեպքում առիթմիա է առաջացնում, զգուշացրել է բժիշկ Տատյանա Մաերենկովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճի այն չափաբաժինը, որն անվտանգ է սրտի և ոսկորների համար։ Բժիշկը նշել է, որ կարող եք օրական օգտագործել մոտ 400 միլիգրամ կոֆեին՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է […] ...

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ֆաթեհի» կազմում

23:14 29.09.2024

Սելարայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Ֆաթեհի» կազմում

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» սեփական խաղադաշտում 2-4 հաշվով պարտվել է «Ալ Ախդուդին»։ Հատկանշական է, որ դաշտի տերերը սկզբում հաղթելիս են եղել 2-0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 7-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 32-ամյա ֆուտբոլիստը խաղացել է առանց փոխարինման։ «Ալ Ֆաթեհը» երեք […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի համար անհասանելի վայրեր չկան

23:00 29.09.2024

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկրի համար անհասանելի վայրեր չկան

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Եմենում ավիահարվածներից հետո ասել է, որ իր երկրի համար ոչ մի անհասանելի տեղ չկա։ «Ես այցելեցի Իսրայելի ռազմաօդային ուժերի վերահսկողության աշտարակը, որտեղ հետևում էի հութիների ահաբեկչական կազմակերպության դեմ հարվածներին: Մեր ուղերձը պարզ է՝ մեզ համար շատ հեռու վայրեր չկան», – գրել է նա իր X (նախկին Twitter) էջում։ Գալանտն իր […] ...

BACK_TO_TOP