Խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում

23:01 15.07.2019

Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում անասունների անկման դեպքեր են գրանցվել: 10 օրում գյուղի 4 տնտեսության 11  հորթերն  են սատկել: Առայժմ միայն հորթերի շրջանում են անկումները։

Գյուղի վնաս կրած տնտեսություններից մեկը Միլիքյաններինն է։ Նրանց անասնագոմում եղած հորթերից 7-ն արդեն սատկել են: Առանց թաղելու, հողաշերտով ծածկելու, սատկած կենդանիներին տեղափոխել են անասնագոմից հեռու, որով հիվանդության տարածումը չի կանխվի: Առանձնացված, հատուկ տարածք գյուղում չունեն ու անվերահսկելի պայմաններում նաև մյուս տնտեսություններն են վերացրել սատկած հորթերին:

Անի խոշորացված համայնքի անասնաբույժի խոսքերով՝ այս դեպքում  հիվանդության տարածման վտանգից չեն խուսափի, բայց և այլ տարբերակ չունեն:

Վարակը շարունակվել է տարածվել երկու շաբաթում: Կենդանիները հրաժարվել են կերից, արոտ գնալ չեն կարողացել և մեկ օր անց իրար հետևից սատկել են։ Անասնագոմում պահվող հորթերից մեկի մոտ նույն նախանշաններն էին:

Ավետիք Մելիքյանը, լինելով փորձառու անասնապահ, նաև գյուղացիների խորհուրդներն է լսել, թե ինչպես ու ինչ դեղորայքով կարելի է  բուժել հիվանդ անասուններին, բայց դա էլ օգուտ չի տվել: Ներարկված 11 հորթերից 7-ը սատկել են:

Այլ դեղամիջոցներով բուժումներ արել են նաև հարևան տնտեսությունները, որտեղ մեկ-երկու գլուխ անասուն է սատկել: Կերն է եղել պատճառը, թե ինչ-որ հիվանդության վարակ կա, գյուղացիները կասկածում են, իսկ համայնքի անասնաբույժը համոզված է, որ անասունների մոտ խշխշան պալար հիվանդությունն է:

Գյուղի անասնաբույժի վստահեցումները, թե անասունները սատկում են խշխշան պալարից, չի հաստատում Սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կառույցի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը: Նա 3 օր առաջ էլ գյուղում է եղել, բայց սատկած կենդանիներին լաբորատոր փորձաքննության չի տարել:

Նրա խոսքերով` մինչև տեղյակ են պահել, կենդանու միսը նեխել է: Տեղում հիվանդ հորթերից մեկին զննելուց ու ջերմությունը չափելուց հետո, դարձյալ վստահ չէր, որ խոշոր եղջերավորների մոտ խշխշուկ վիրուսային հիվանդությունն է:

Իսկ  եթե անգամ խշխշան պալար հիվանդությունն է, ապա դրա դեմ կա պատվաստանյութև պետական պատվերով ամբողջ անասնագլխաքանակը պատվաստվում է: Իսկ այդ միջոցառումները պետք է անասանբույժը արած լիներ դեռ մայիս ամսին:

Անասնաբույժի խոսքերով՝ պատվաստանյութն այս տարի չեն ստացել։ Իսկ պատճառներն ու թե ինչ հիվանդությունից են անասունները սատկում, հստակ պատասխան գյուղացիները կունենան մեկ շաբաթից: Լաբորատոր փորձաքննությունն անցկացնելու են մայրաքաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

BACK_TO_TOP