Ասֆալտ անողին ասֆալտին փռելու խնդիր չկա դրված .Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու անդրադարձել Գյումրիի ձգձգվող փողոցաշինությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ասֆալտ անողին ասֆալտին փռելու խնդիր չկա դրված .Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրն ու անդրադարձել Գյումրիի ձգձգվող փողոցաշինությանը

00:14 17.05.2019

Պաշտոնավարման հարյուր օրն է երեկ ամփոփել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում մինչ 100- օրյա հաշվետությանն անցնելը Շիրակի մարզպետն օրվա խորհուրդներին անդրադարձավ:

Մայիսի 16-ին նշվում է ուսանողության օրը, իսկ այս օրը նաև մեր քաղաքի համար կարևոր ու հատկանշական իրադարձոթյամբ է առանձնանում: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրապոլում հիմնվել է  առաջին համալսարանը, և այսօր Գյումրիում հանդիսավորությամբ կնշվի մայր բուհի հոբելյանական տարին:

Շնորհավորական ուղերձներից հետո մարզպետն անցավ մարզի առաջնային խնդիրների, դրանց լուծման ուղղությունների, ինչպես նաև պետական ծրագրերի ներկայացմանը: Երեկ ավարտվել է սուբվենցիոն հայտերի ուսումնասիրման ժամկետը: Շիրակի մարզի 55 հայտերից 49-ը հաստատվել է, և այս ծրագրով 2 մլրդ 400 մլն դրամի աշխատանքներ են կատարվելու: Իսկ մարզի առաջնային խնդիրները մնում են աղքատությունն ու անօթևանությունը:

«Ունենք հետևյալ իրավիճակը՝ մարզի 19 համայնքում ունենք 3517 ժամանակավոր կացարան, որից միայն 2858-ը՝ Գյումրիում, 5 կացարան կա Արթիկում, 17 բնակավայրերում ունենք 654 ժամանակավոր կացարան: Սա մարզի ամբողջ պատկերն է։ Խնդիր ունենք Աշոցքի Կոճոռ թաղամասի հետ, 164 ընտանիքի խնդիր կա: Գլոբալ առումով խոսքը վերաբերում է  3226 ընտնիքի 11300 քաղաքացու»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Shantnews-ի լրագրողի հարցը՝ ուղղված մարզպետին, վերաբերել է Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրին: Օրեր առաջ վարչապետն իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Շիրակի մարզպետը դիմել է իրեն ու ներկայացրել, որ փողոցաշինության ընթացքն այն վիճակում է, որ անհրաժեշտություն կա քրեական գործեր հարուցելու: Տիգրան Պետրոսյանը ասել է ՝ քաղաքի բնակիչների բողոքներն ու մտահոգություններն  է փոխանցել  վարչապետին և իրավապահ մարմիններին: Իսկ բողոքները, ըստ մարզպետի, բազմաթիվ են ու պայմանավորված են ծրագրի դանդաղ ընթացքով: Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ փողոցաշինական ծրագրում խնդիրների թնջուկ է, որում ներգրավված են բոլորը՝ նախագծողները, շինարարները և պատվիրատուն:

«Ունենք  շատ ունիկալ իրավիճակ՝ ունենք գումար, ունենք շինարար, ունենք պատվիրատու, ունենք նախագծող, վերահսկող, ունենք հանրային դժգոհություն, երկար ձգվող շինաշխատանքներ, և այս ամեն ինչի արդյունքում՝ անվտանգության հետ կապված խնդիրներ: Այսինքն՝ այս ընթացքում պետք է անպայման սպասեինք, որ որևէ մեկի հետ որևէ դեպք պատահեր, որ նոր սկսեինք դատապարտել: Ասֆալտ անողին ասֆալտին փռել, այդ խնդիրը չկա դրված, բոլորս հասկանում ենք, թե  ինչքան կարևոր է այսօր օր առաջ, բայց ոչ որակի հաշվին Գյումրիում ավարտել փողոցաշինական աշխատանքները»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը հայտնել է նաև, որ վաղը քաղաքաշինական կոմիտեում Գյումրիի փողոցաշինական ծրագրի վերաբերյալ ևս մեկ քննարկում է լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP