Ադրբեջանն իր գործողություններով չի նպաստում մթնոլորտին, որն անհրաժեշտ է բանակցությունների համար. Հովհաննես Իգիթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ադրբեջանն իր գործողություններով չի նպաստում մթնոլորտին, որն անհրաժեշտ է բանակցությունների համար. Հովհաննես Իգիթյան

14:10 03.05.2019

«Ես հայտարարել եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում: Կողմերը պայմանավորվել են, որ զերծ կմնան ատելության խոսքից, ռազմատենչ հայտարարություններից և կանեն հումանիտար միջոցառումներ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն զերծ մնաց, այլ գիտեք, որ վերջերս հյուսիսային շրջանում գնդակոծվել է Երևան-Թբիլիսի ճանապարհը: Քննարկում ենք հարցը, համագործակցում ենք թե´ ԱԳՆ-ի, թե´ այն օղակների հետ, որոնք ԱԳՆ-ի հետ են առնչվում: Այն մոնիթորինգը, որ իրականացվում է Արցախ-Ադրբեջան սահմանի շրջանի գծում, պետք է ունենանք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի գծում, պետք է փաստեր ունենանք, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է»,- ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքերով` այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի շրջանակներում, բավարար չեն պարտավորությունները կատարելու համար, չի բացառել, որ լինի այլ՝ ավելի կոշտ հայտարարություն, որ չանի այդպիսի գործողություններ:

«Եթե Ադրբեջանը շարունակի այդ պահվածքը, ապա անհնար կլինեն բանակցությունները: Սա է եղել հիմքը, որ չգիտեմ ինչու Արմեն Աշոտյանը դիմեց ԱԳՆ-ին, որ ինձ սաստեն: Այսօր Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում, ժողովուրդն է սաստում որևէ մեկին՝ տալով այս ձայնը: Ես գտնում եմ, ժողովուրդն է սաստել ՀՀԿ-ին, որ այսօր գտնվում է լուսանցքում»,- ասաց Իգիթյանը:

Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է Վիեննայի պայմանավորվածությունը, նշեց.

«Եթե  ուշադիր կարդաք Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ապա դրա մեջ բոլոր կետերը, որ կային Վիեննայի հայտարարության մեջ, կան այստեղ. կողմերը պետք է բացառեն ռազմատենչ հայտարարությունները, ստեղծեն վստահության այն մթնոլորտը, որը թույլ կտա կողմերին շարունակել բանակցային ձևաչափը: Այսօր Ադրբեջանն իր գործողություններով խախտում է պայմանավորվածությունը և չի նպաստում մթնոլորտին, որն անհրաժեշտ է բանակցություններ սկսելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան գրառման մեջ կոչով դիմել էր ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին` կոչ անելով «արագ սաստել» Իգիթյանին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

BACK_TO_TOP