Վրաստանի Պանկիսի կիրճում իրավիճակը շարունակում է լարված մնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Վրաստանի Պանկիսի կիրճում իրավիճակը շարունակում է լարված մնալ

18:20 23.04.2019

Վրաստանի Պանկիսի կիրճում, որտեղ ՀԷԿ կառուցելու պատճառով բախում էր տեղի ուենեցել ոստիկանության ու տեղացիների միջև, իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Վրացական իշխանությունները կիրճում ՀԷԿ-երի կառուցման անվտանգության ու օգուտների մասին բնակչությանը երկխոսության կոչ են արել: Տեղացիները պատրաստ են երկխոսության մեջ մտնել գյուղից բավական հեռու ծրագրված երկրորդ ՀԷԿ-ի շինարարության շուրջ՝ շարունակելով պնդել, որ իրենց գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի շինարարություն թույլ չեն տա իրականացնել:

Տեղացիներն իրենց բողոքը պատճառաբանում են տեղանքի սողանքային վիճակով, գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող Ալազան  գետի ջրի հնարավոր պակասումով, որի վրա մտադիր են կառուցել ՀԷԿ-ը, մտավախություն ունեն, որ կկրճատվեն արոտավայրերի տարածքները, և ի վերջո բնակչությունը ստիպված կլինի լքել հարազատ վայրերը:

Միևնույն ժամանակ, գյուղի բնակիչները` կին, թե տղամարդ, ովքեր միասին քարերով ու փայտերով էին դիմավորել գյուղ մտած, իրենց նկատմամբ արցունքաբեր գազ  և ռետինե փամփուշտներ կիրառած ոստիկանական ջոկատներին, խնդրի շուրջ զիջումներ մտադրություն չեն ցուցաբերում: Ավելին, արձագանքել են Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը`օրինախախտներին ձերբակալելու մասին և հայտարարել, որ ամբողջ գյուղը կկանգնի և թույլ չի տա որևէ մեկին ձերբակալել:

Հանգստյան օրերին Պանկիսի կիրճում տեղաբնակների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր 55 մարդ, որոնցից 38-ը` ոստիկան: Վրաստանի ներքին գործերի  նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ  նույնականացվելու է միջադեպի  յուրաքանչյուր մասնակից և ցանկացած ոք, որը համարձակվել է հարձակվել ոստիկանին, կստանա համապատասխան պատիժ:

Արդեն հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն ոստիկաններին ծեծելու և ուրիշի գույքը (պետական և մասնավոր ընկերության) փչացնելու հոդվածով: Միջադեպի օրը կիրճում տեղաբնակների հետ հանդիպմանը Վրաստանի ՆԳՆ-ն խոստացել էր բնակիչներին, որ գյուղի մոտակայքում ՀԷԿ-ի շինարարությունը կվերսկսվի միայն  բնակչության 90 տոկոսի համաձայնության  դեպքում:

«Թող որևէ մեկին ձերբակալեն, հետո կտեսնեն, թե ինչ տեղի կունենա: Այդպես հեշտ պարտվողներ չենք: Չգիտե՞՛ն, որ մեծ ուժ կա մեր կողքին՝ մեր ժողովուրդը: Օգնողներ շատ ունենք»,- ասել է բնակիչներից մեկը:

Կիրիճի բնակիչները մոտ երկու դար առաջ այդ տարածքում վերաբնակեցված չեչեններ են, որոնց վրացիներն անվանում են քիստեր: Ժամանակ առ ժամանակ նրանց ու տեղացիների միջև տեղի են ունեցել բախումներ:

Թբիլիսիի քաղաքապետ, նախկինում էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, կարևորելով երկրում էներգետիկ ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու դրա շահութաբերությունը երկրի տնտեսության համար, «թշնամի» է անվանել բոլոր նրանց, ովքեր դեմ են  երկրի էներգետիկայի զարգացմանն ու էներգետիկ անկախությանը:

Մինչդեռ Վրաստանի Սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն կարծում է, որ Վրաստանը թանկ կվճարի երկրի սեյսմիկ գոտիներում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար:

«Վրաստանում հիդրոէլեկտրակայանների կառուցման բոլոր նախագծերը պետք է վերանայվեն, քանի որ դրանք երբեմն ստեղծվում են սեյսմիկ ակտիվ գոտիներում: Գետերի հետ կապված բազաների տվյալ չունենք: ՀԷԿ-երը կառուցում են այնպես, կարծես թխվում են հացի փռերում: Դրանք կառուցվում են անգամ սեյսմիկ գոտիներում` առանց հաշվի առնելու համապատասխան վտանգները: Խնդիրն այն է, որ մենք չունենք ՀէԿ կառուցելու շինարարական նորմեր»,- ասել է Գոդոլաձեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

BACK_TO_TOP